Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բաբաջանյան. «Բոլոր հեռուստաընկերություններն այսօր շատ վատ ֆինանսական վիճակում են հայտնվել». «Ժողովուրդ»

Հուլիս 31,2015 11:04

«Թատրոն 32»-ի պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր, նախկին «32 ատամ» հումորային ակումբի հիմնադիր-անդամ Կարեն Բաբաջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է այսօրվա հեռուստատեսային հումորի որակին՝ նկատելով, որ դաշտում գործողները ստեղծագործական առումով ծերացել են։

– Մի ժամանակ հայաստանյան հումորային դաշտի հիմնական դեմքերից էիք, իսկ հիմա այդ ոլորտին մեծ մասամբ նայում եք կողքից։ Ինչպիսի՞ն է այն Ձեր աչքին։

– Երբ դաշտում տեղի չունեցավ սերնդափոխություն, ունեցանք այն, ինչ ունեցանք։ Այդ սահուն սերնդափոխությունը, որը պետք է լիներ, երկար տարիներ չիրականացավ, ուստի հեռուստատեսային հումորային դաշտն ինչ-որ առումով լճացավ, սակայն նույնը չեմ կարող ասել ոչ հեռուստատեսային, հենց թեկուզ մեր թատրոնի ներկայացրած հումորի մասին։ Էկրաններին երեւացող մարդիկ սպառվում են. դա նորմալ երեւույթ է։ Մի ծառը կարո՞ղ է 40 տարի պտուղ տալ… Պետք է նոր շիվեր ծլեն։

– Իսկ հնարավո՞ր է Ձեզ կրկին տեսնենք հումորային հեռուստահաղորդման շրջանակներում։ Հրավերներ չկա՞ն, թե՞ Դուք եք հապաղում։

– Կվերադառնանք սահմանադրական բարեփոխումներից հետո (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ՝ հնարավոր է, բայց, ճիշտն ասած, ես հիմա այլ նպատակներ ունեմ, թեեւ հումորը մեզ հետ կլինի միշտ՝ անկախ այն հանգամանքից՝ կմատուցվի դա էկրանից, թե բեմից։

Բոլոր հեռուստաընկերություններն այսօր շատ վատ ֆինանսական վիճակում են հայտնվել։ Մենք էլ իրենց համար «էժան պրոդուկտ» չենք, փող չունեն, իրենց էլ օբյեկտիվորեն կարելի է հասկանալ։ Այս պայմաններում, երբ մարդիկ երկրից գնում են, ո՞նց կարող է որեւէ բան զարգանալ, կլինի դա գիտություն, արվեստ, թե ուրիշ մի բան։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031