Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմաշեն վանքի պատերը ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից կամաց-կամաց սկսել են թրջվել. «Հայոց աշխարհ»

Հուլիս 31,2015 10:46

Ինչպես ահազանգում են տեղի բնակիչները, այցելուները, արդեն քանի տարի Մարմաշեն վանքի պատերը խոնավանում են, եւ խոնավացումը հասել է վանքի հինգերորդ քարաշարին, այսինքն՝ վանքի պատին փորագրված արձանագրությանը: Վանքը գտնվում է մշակույթի նախարարության հաշվեկշռում, եւ Հայ Եկեղեցին իրավունք ունի ընդամենը այն գործող դարձնել եւ այնտեղ ծիսակատարություններ իրականացնել:
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը բազմիցս նշել է, որ նման պայմաններում Եկեղեցին գործնականում սահմանափակված է, չի կարող անհրաժեշտ հոգատարություն իրականացնել։

Մարմաշեն վանքի վանահայր տեր ՓԱՌԵՆ քահանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ներկայացրեց իր մտահոգությունները։

-Չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է եկեղեցու խոնավացման, քայքայման պատճառը, միայն կարող եմ նշել, որ դա ավելի շատ սկսվել է ջրամբարի կառուցումից հետո: Այսինքն՝ վանքի պատերը ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից կամաց-կամաց սկսել են թրջվել, եւ վանքի վերեւի հատվածից արդեն նույնիսկ քարեր են պոկվում ու թափվում ներքեւ:

Մենք մեր հոգեւոր արարողությունները՝ պատարագ, ժամերգություն, պսակադրություն կամ մկրտություն, հիմնականում կատարում ենք փոքր Սուրբ Աստվածածին եւ մեծ, կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: Մեզ մշակույթի նախարարության կողմից միայն դա է թույլատրված, այլ իրավասություն չունենք:

Ես փորձում եմ հովանավորներ գտնել, դիմել եմ շատ բարեգործական կազմակերպությունների, որոնք պատրաստակամ են կանգնելու իմ կողքին, որպեսզի օգնեն եկեղեցու վերականգնմանը: Բայց քանի որ, ինչպես արդեն ասացի, վանքը գտնվում է մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ենթակայության ներքո, որեւէ աշխատանք իրականացնելու համար պարտադիր է, որ նրանց թույլտվությունը ստանանք: Իսկ վանքը նրանց համար պարզապես 10-րդ դարի կառույց է, հուշարձան:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031