Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Այս նախագծով նախագահը ոնց որ լինի կառավարության «զոնտիկ» բռնողը, կամ էլ ժիլետի թեւը». «Հայոց աշխարհ»

Հուլիս 31,2015 10:27

Հարցազրույց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

 -ՕԵԿ-ը կարեւորում է նաեւ իշխանության թեւերի բալանսավորումը, այս գաղափարը նո՞ւյնպես բացակայում է նախագծում: 

-Եթե ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, ուրեմն պետք է, որ երեք թեւերը` օրենսդիրը, նախագահին, կառավարությունը, ուժեղացնենք: Դրա համար այդ երեք թեւերի մեջ պետք է ստեղծենք փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, ամրագրենք նորմեր, որով վարչապետը մեկ սանտիմետր իսկ առաջ չանցնի նախագահից, եւ նախագահը առաջ չանցնի խորհրդարանից: Ամրագրենք նաեւ այս երեք ինստիտուտների լիազորություններն ու պարտականությունները:

Իսկ հիմա ի՞նչ է ստացվում. այս նախագծով նախագահը գրեթե լիազորություններ չունի, կներեք, բայց ոնց որ լինի կառավարության «զոնտիկ» բռնողը, կամ էլ ժիլետի թեւը, իսկ սովորաբար ժիլետը թեւ չի ունենում:

Այս նախագիծը հնարավորություն չի տալիս, որ քաղաքական ուժերը իրական դերակատարում ունենան քաղաքական դաշտում: Բացի մեկ քաղաքական ուժից, որը մեծամասնությունն է, մյուսները որեւէ դերակատարում չեն ունենա որոշումների կայացման գործում:

Ուզում եմ հարց ուղղել հանձնաժողովին. եթե հանկարծ այս նախագիծն ընդունվի որպես երկրի հիմնական օրենք, նման սահմանադրությամբ ՀՀ ո՞ր ինստիտուտը` վարչապե՞տը, նախագա՞հը, թե՞ Ազգային ժողովը, ո՞վ է լինելու մեր երկրի քաղաքացիների սահմանադրական իրավունքի երաշխավորը, մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության երաշխավորը:

Պատահական չէ, որ տարբեր երկրների սահմանադրություններում գրված է` պետության գլուխը երաշխավորում է երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը: Մինչդեռ «երաշխավոր» բառ այս նախագծում չեք գտնի:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031