ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե ՀՀԿ–ում տեղյա՞կ են՝ որ ՀՀԿ-ականների եւ ինչ տեսանյութի մասին է խոսքը, ասաց. «Ես տեղյակ չեմ։ Ես ձեզանից եմ իմանում դրա մասին։ Ով որ հրապարակել է լուրը, թող նա ասի։ Իրավապահները թող որոշեն ինչ է եղել»։
Հաջորդ հարցին, թե սա հնարավոր հետապնդում չէ՞ ընդդիմության ներկայացուցչի հանդեպ, ՀՀԿ խոսնակը դժվարացավ պատասխանել. «Ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել։ Թող իրավապահ մարմիններն ասեն»:
Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանն, ասաց, որ քննիչն արգելանք է դրել եղբոր տեսակցությունների, նամակագրության եւ հեռախոսազանգերի վրա։ Ասաց, որ ոչ մի տեղեկություն գործից չունի, չգիտի, թե սա ինչ քրեական գործ է։
Հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ ովքեր են այն երկու ՀՀԿ-ական պատգամավորները, որոնց վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար Տիգրանը ձերբակալվել է, Հունանը պատասխանեց, որ չգիտի. «Ոչ, ճիշտն ասած՝ ինձ ոչինչ դեռ հայտնի չէ այս գործով»,- ասաց նա՝ հավելելով, որ Տիգրանին ձերբակալել են երեք օր առաջ, սակայն հայտնի չէ, թե որտեղից։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում