Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հասնել հաջողության քաղաքացիական նախաձեռնություններում

Հուլիս 31,2015 15:30

Խորհուրդ է տալիս PR մասնագետը

«Առավոտը» PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ զրուցել է Հայաստանում ձեւավորվող քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաների մասին: Հաշվի առնելով, որ շուտով գուցե պայքարի այլ պատճառներ առաջանան՝ նոր նախաձեռնություններ ծնելով՝ նկատի ունենալով, որ սահմանադրական բարեփոխումները եւս շատերի դժգոհությունն են առաջացրել, մենք պարոն Կիրակոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խորհուրդ կտա պայքարողներին:

PR մասնագետը նախ նշեց, որ ամենաարդյունավետը կլինի այն, որ նախաձեռնությունները խաղաղ պայքարի միջոցներով փորձեն հունից հանել իշխանություններին. «Ես խորհուրդ կտամ բոլոր այն քայլերն անել, որոնք որ մեր քաղաքացիական նախաձեռնություններին հաջողություն են բերել, դրանք կրկնել սահմանադրական պայքարի փուլում: Մասնավորապես, եթե մենք պայքար ենք տարել տրանսպորտի թանկացման դեմ պայքարում, հիմա որպեսզի իշխանությունների հետ հավասարը հավասարի պես խոսենք, պետք է վերսկսենք տրանսպորտի թանկացման դեմ պայքար, ոչ թե բոլորս պետք է վճարենք հարյուր դրամ, այլ՝ հիսուն: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կատակլիզմների կբերի իշխանական որոշ օլիգարխիկ անձանց մոտ, եւ այդ հիսուն դրամը կվճարենք այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցվել սահմանադրական բարեփոխման գործընթացը: Նույնը կրկնել այն բոլոր ոլորտներում, որտեղ հաղթանակներ ենք տարել, այսինքն՝ տեղային փողոցների փակում, գրաֆիկը կազմում ենք, փակում ենք: Այսպես ոչ թե ուզում ենք, որ տրանսպորտի գինը նվազի, այլ ասում ենք՝ եթե մեր ուզածը չանեք՝ սա կանենք, տրանսպորտը կպարալիզենք, այլ բան կանենք: Եթե 10000 հոգի միաժամանակ զանգի կառավարության հեռախոսահամարներին, այնտեղ խնդիրներ կառաջանան, գծերը կայրվեն: Եթե բոլորս նույն հզորությամբ հոսանք միացնենք, թաղամասի հոսանքի համակարգը շարքից դուրս կգա: Այսպիսի շատ տեխնոլոգիաներ կան, որոնք խաղաղ են, բայց արդյունավետ՝ պայքարի համար»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. Մեր զրուցակցի դիտարկումները Հայաստանում ձեւավորված քաղաքացիական նախաձեռնությունների քայլերի մասին՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031