Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտաշատում անկողինը, մանկական հագուստն ու կոշկեղենը փոշու մեջ են վաճառվում (Ֆոտոշարք)

Հուլիս 31,2015 15:00

Փողոցային առեւտրի արգելքը
կարծես թե չի տարածվում Արտաշատ քաղաքի վրա

Արտաշատի կենտրոնական փողոցներից մեկում մայթերին առեւտուրը «ծաղկում» է, քանի որ, ինչպես վաճառականներն են ասում, քաղաքային իշխանությունները տոնավաճառի համար տեղ չեն հատկացնում, որպեսզի մարդիկ գոնե փոքր-ինչ քաղաքակիրթ պայմաններում առեւտուրն իրականացնեն: Օրերս մեր այցելության պահին արտաշատցի առեւտրականները փողոցում, աղբի ու փոշու պայմաններում առեւտուր էին անում: Հագուստը, կոշկեղենն ու անկողնային պարագաները ուղիղ փողոցում՝ մայթերին էին դարսել, թելերից կախել ու արկղերը գետնին դասավորել:

Այդ պայմաններում վաճառվում է նաեւ փոքրիկների, նորածինների հագուստը: Արտաշատի բնակիչներն էլ ստիպված այս շուկայից են առեւտուր անում, քանի որ խանութների եւ առեւտրի այլ կետերի համեմատ ապրանքների գները փոքր-ինչ մատչելի են: Առեւտրականներն ամեն օր ստիպված են այդքան ապրանքը փռել-հավաքել, փոշիները մաքրել, քանի որ բաց տարածության մեջ են վաճառվում:

Եթե հագուստի շուկայի համար Արտաշատի առեւտրականները տեղ չունեն, ապա սննդի շուկայի տարածքն առանձնացված է, եւ շուկայի առեւտրականները գոնե ստիպված չեն լինում փողոցի փոշին սրբել ապրանքի վրայից: Սակայն այստեղ էլ սանիտարահիգիենիկ պայմաններն այն չեն. մրգերի, բանջարեղենի մնացորդները թափված էին գետնին՝ շրջապատում առաջացնելով հակասանիտարական վիճակ:

Այս շուկայում էլ, խանութների համեմատ, միրգն ու բանջարեղենը մատչելի են, եւ մարդիկ ստիպված օգտվում են՝ անտեսելով բոլոր պայմանները:

shuka6 shuka5 shuka4 shuka3 shuka2 shuka7

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031