Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է երթուղայիններին 50 դրամ վճարենք այնքան, մինչեւ կասեցվի սահմանադրական բարեփոխման գործընթացը»

Հուլիս 31,2015 17:00

«Ես խորհուրդ կտամ բոլոր այն քայլերն անել, որոնք մեր քաղաքացիական նախաձեռնություններին հաջողություն են բերել, դրանք կրկնել սահմանադրական պայքարի փուլում: Մասնավորապես, եթե մենք պայքար ենք տարել տրանսպորտի թանկացման դեմ պայքարում, հիմա որպեսզի իշխանությունների հետ հավասարը հավասարի պես խոսենք, պետք է վերսկսենք տրանսպորտի թանկացման դեմ պայքար, ոչ թե բոլորս պետք է վճարենք 100 դրամ, այլ՝ 50:

Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կատակլիզմների կբերի իշխանական որոշ օլիգարխիկ անձանց մոտ, եւ այդ 50 դրամը կվճարենք այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցվել սահմանադրական բարեփոխման գործընթացը»,- նման խորհուրդ տվեց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը այն քաղաքացիներին, որոնք կորոշեն պայքար նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու համար:

Հրապարակումն ամբողջությամբ 

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031