Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաթանկ փողոցները

Հուլիս 31,2015 13:45

Իսպանական El Mundo թերթը տպագրել է աշխարհի ամենաթանկ փողոցների անունները, որտեղ վերջին 30 տարում առքուվաճառք է կայացել: Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող Savills ընկերության ներկայացուցիչ Յոլանդա Բարնսը լրատվամիջոցին ասել է, որ նման փողոցներում տներ ունեցողները փողի կարիք առանձնապես չունեն եւ տարածքները պահում են որպես արժեք:

Այսպիսով՝ այդ ցանկի առաջին տեղում Հոնկոնգի Պիկ Ռուոդն է, որտեղ անշարժ գույքի 1քմ-ն արժե 105.000 եվրո: 11.000 քմ տարածքի համար վերջերս վճարել են 606 մլն եվրո: Երկրոդ հորիզոնականում Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն է, որտեղ 1քմ-ի միջին արժեքը 99,5 հազար եվրո է գնահատվում: Վերջին երեք շենքերն այս տարածքում վաճառվել են 65 մլն եվրոյով:

Հաջորդ հորիզոնականում լոնդոնյան Knightsbridge փողոցն է (չշփոթել համահունչ Նայթսբրիջ թաղամասի հետ): 1քմ տարածքն այստեղ, միջին հաշվարկներով, արժե 94.882 եվրո: Անշարժ գույքի գներն այստեղ առանձնահատուկ աճել են մասնավորապես One Hyde Park համալիրի կառուցումից հետո, որտեղ ամենաէժան բնակարանը կարելի է գնել 28,5 մլն եվրոյով: Անցյալ տարի այստեղ իրականացված ամենամեծ գործարքի գինը եղել է ավելի քան 60 մլն ֆունտ ստերլինգ:

Մոնակոյի Պրինցես Գրեյս ավենյուում անշարժ գույքի 1քմ-ն ամենահամեստ հաշվարկներով կազմում է 92.142 եվրո: El Mundo-ի փոխանցմամբ` 2014-ին անշարժ գույքի վաճառքի հետ կապված գործարքն այս թաղամասում կազմել է 2,4 մլրդ եվրո:

Ֆրանսիայում՝ Նիցցայի հարեւանությամբ գտնվող փոքրիկ գյուղակում (Շեմեն-դյու-Սեմաֆոր, Կապ-Ֆերրա), որը հայտնի է մուտլիմիլիարդատերերի ու հզոր մագնատների վիլլաներով, անշարժ գույքը դարձյալ շատ թանկ արժե: Այստեղ են տեղակայված նաեւ Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենի եւ հանգուցյալ Բորիս Բերեզովսկու դղյակները: 1քմ հողատարածքը Շեմեն-դյու-Սեմաֆորում գնահատվում է 61.754 եվրո: Վեցերորդ հորիզոնականում Սիդնեյի մերձակայքում գտնվող Ուոլսելի-Ռուոդն է (40.574 եվրո՝ 1 քմ-ի համար), յոթերորդ հորիզոնականում՝ Փարիզի Quai d՛’Orleans փողոցը (37 800 եվրո)՝ առաջ անցնելով 2014-ին եւ 2013-ին աշխարհի ամենաթանկ փողոցների եռյակը սահմանափակող Ելիսեյան դաշտեր փողոցից: Անշարժ գույքի թանկության առումով ութերորդ հորիզոնականն է գրավել Ավենյու-դեզ Պալմիերզը (Ֆրանսիա, Սեն-Տրոպեզ, 35.969 եվրո), իններորդ հորիզոնականը՝ Մոսկվայի Մոլոչնիյ նրբանցքը (28.127 եվրո՝ 1 քմ-ի դիմաց), իսկ Սինգապուրի Արդմոր պարկը 10-րդ հորիզոնականում է՝ 22.135 եվրո 1 քմ-ի դիմաց:

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031