Լրահոս
Օրվա լրահոսը

Թաքուն ֆիլմ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին

Հուլիս 31,2015 13:30

Ամերիկացի լրագրող, քաղաքական ակտիվիստ, կինոռեժիսոր եւ վավերագրող Մայքլ Մուրը  սեպտեմբերին կայանալիք Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին կներկայանա ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին պատմող Where to Invade Next  սկանդալային ֆիլմով: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` ռեժիսորը ԶԼՄ-ներին ասել է, որ իր երկիրը գտնվում է ծանր պայմաններում, շարունակական պատերազմների մեջ, եւ իր համար դժվար է եղել ֆիլմի նյութը հավաքելը: «Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո երկրին մշտապես թշնամի է անհրաժեշտ, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա ռազմաարդյունաբերական համալիրը զգոն պահել, ու համապատասխան ընկերությունները կարողանան դրա վրա փող աշխատել: Հիմա ո՞վ է մեր իսկական թշնամին»,- հարց է բարձրացնում Մուրը: Ֆիլմը նկարահանվել է բացարձակ գաղտնիության պայմաններում, եւ մինչեւ վերջերս որեւէ մեկը գլխի չի ընկել, թե ինչով էր զբաղված Մուրը: Տորոնտոյի փառատոնի կայքում նշված է. «Մուրն իր ֆիլմով Պենտագոնին կստիպի զիջումների գնալ, եւ ինքը կներխուժի Ամերիկա»:

Հավելենք, որ Մայքլ Ֆրենսիս Մուրը ստեղծագործում  է սոցիալական ու քաղաքական սատիրայի ժանրում: Նա արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների, այդ թվում`  «Օսկարի», Կաննի կինոփառատոնի  «Ոսկե արմավենու ճյուղի»: Նրա «Ֆարենհեյթ 9/11»-ը համարվում է ամենահաջողակ կոմերցիոն նախագիծը վավերագրական կինոյի ողջ պատմության մեջ:

Մայքլ Մուրը բավականին ակտիվ է նաեւ Ֆեյսբուքում: Նա հաճախ է «ջախջախում» ԱՄՆ արտաքին քաղաքականության գահավիժումները:

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031