Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ըմբիշները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը

Հուլիս 31,2015 13:00

Օգոստոսը ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի համար պատասխանատու մեկնարկների ամիս է:

Նախորդ համարում ներկայացրել էինք Բրազիլիայում օգոստոսի 10-17-ը կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվող մեր հավաքականների կազմերը: Իսկ մինչ այդ պատանի ըմբիշներն են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվելու է Սերբիայի Սուբոտիցա քաղաքում` օգոստոսի 2-ից 8-ը:

Ի տարբերություն երիտասարդների` Սերբիայում առաջինը պայքարն սկսելու են ազատ ոճային պատանիները: Այս տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը (նրա օգնականներն են Ժիրայր Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Գոլեցյանը) որոշել է Եվրոպայի առաջնություն ներկայացնել ամբողջական կազմով թիմ՝ 10 քաշային կարգերում: Նրանք են. 42 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 46՝ Արսեն Հարությունյան, 50՝ Կարեն Զուրաբյան, 54՝ Վազգեն Թեւանյան, 58՝ Արման Անդրեասյան, 63՝ Գեղամ Գալստյան, 69՝ Հովիկ Աղբալյան, 76՝ Արեն Ասատրյան, 85՝ Մհեր Մարկոսյան, 100՝ Հովհաննես Մաղաքյան:

Մարզիչները գոհ են նախապատրաստական փուլերից, որոնց ընթացքում ֆեդերացիան լուծել է բոլոր անհրաժեշտ խնդիրները:

Ազատ ոճայիններից հետո Սուբոտիցայի մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ըմբիշներին, որոնք մասնակցելու են ինը քաշային կարգերում. 42՝ Աշոտ Մխիթարյան, 46՝ Սերգեյ Սիմոնյան, 50՝ Հայկ Մելիքյան, 54՝ Տիգրան Մինասյան, 58՝ Էդգար Թամասյան, 63՝ Մալխաս Ամոյան, 69՝ Ոսկան Հախոյան, 76՝ Հակոբ Բաղդասարյան, 100՝ Հակոբ Թադեւոսյան:

Մասնակից չի լինելու 85 կգ քաշային կարգում: Իսկ թե ինչո՞ւ՝ հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում ասել է, որ կարեւոր նշանակություն ունեցող բոլոր մրցումներին մեկնում են միայն մեդալների համար պայքարելու կարողություն ունեցող մարզիկները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031