Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է կարեւոր տղամարդու դրական վարքագիծը

Հուլիս 31,2015 11:00

Նույնիսկ փոքր երեխաների մեջ հարգանք չեն վայելում բանսարկուները, շատախոսները եւ գաղտնիք պահել չկարողացողները: Փոքրերի վարքի համար պատասխանատու են նրանց ծնողները, որոնցից ոմանք երբեմն վատ օրինակ են երեխաների համար: Նման վարք ունեցող տղամարդիկ, ըստ հոգեբանների, մինչեւ սեփական վարքագիծը չուղղեն, իրենց երեխաներին նկատողություն անելու իրավունք չունեն, քանի որ երեխայի առաջին «ուսուցիչները» ծնողներն են:

Ճիշտ պահվածք ունենալու արվեստը անհրաժեշտ է ոչ միայն երեխաների, այլեւ ընկերների հետ հարաբերություններում: Ընկերոջ կամ ծանոթների` ձեզ վստահած գաղտնիքը կամ որեւէ անձնական պատմություն պետք է անմիջապես դառնա ձեր գաղտնիքը: Բամբասելուց զատ` անկիրթություն է համարվում տան գաղտնիքը տան չորս պատերի միջից հանելը եւ կնոջը այլ մարդկանց մոտ վատաբանելը: Օրինակ` տղամարդը իրավունք չունի հասարակությանը զվարճացնելու այն պատմություններով, թե ինչպես իր կինը չի կարողանում եփել-թափել կամ տնօրինել ընտանեկան բյուջեն: Երբեմն մարդկանց ներկայությամբ ասվող մի քանի խոսքը կարող է փչացնել ամուսինների միջեւ փոխհարաբերությունները, կործանել սկզբում այնքան հաճելի ընտանեկան մթնոլորտը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031