Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին ու նրանց ծնողներին առաջարկում է ուսանողական վարկ

Հուլիս 31,2015 10:15

Երիտասարդության սոցիալական աջակցության միջոցներից մեկը բարձրագույն կրթություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ ապահովելն է: Այդ նպատակով նոր ուսումնական տարվա նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկը ուսումնական հաստատություններ վճարովի հիմքերով ընդունված ուսանողներին առաջարկում է ուսանողական վարկ ՀՀ պետական ծրագրի շրջանակում: Վարկ կարող են ստանալ Հայաստանի պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները` ուսման վարձը վճարելու նպատակով: Հայաստանի` պետական ծրագրի մասնակից  ուսումնական հաստատությունների ցանկում ավելի քան 60 անուն կա: 16 տարեկանից բարձր ուսանողները կարող են ստանալ վարկեր ուսումնական ամեն տարվա համար` ցածր տոկոսադրույքով ու մարման տևական ժամկետով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

Վարկի գումար` յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավել քան 450 000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 1 800 000 ՀՀ դրամ ուսման ամբողջ ժամանակահատվածի համար:

VTB5

Տոկոսադրույք` 12% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ ուսանողի գերազանց առաջադիմության դեպքում սուբսիդավորվում է 3%):

Վարկի ժամկետ` 10 տարի:

Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման/սպասարկման համար` անվճար:

Վարկի տրամադրման  որոշման կայացման ժամկետ`մինչև 2 աշխատանքային օր:

Ապահովություն` ծնողների կամ խնամակալների երաշխավորություն:

Վարկի կարևորագույն առավելություններից է վարկի մարման եղանակի` ուսանողին հարմար տարբերակի ընտրության հնարավորությունը: Այն կարող է լինել կամ ամսական անուիտետային վճարների տեսքով, կամ մինչև ուսման ավարտը միայն տոկոսների վճարման, իսկ ուսման ավարտից հետո` անուիտետային վճարների միոջոցով հիմնական պարտքի մարման տեսքով:

Անհրաժեշտ փաստաթղթերին և վարկի տրամադրման մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքի «Վարկեր» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031