Ոստիկանությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին է հանձնել «Panasonic AG-AC 160» տեսախցիկ և համալրող սարքեր՝ լույս, եռոտանի, հիշողության քարտ ու ռադիոմիկրոֆոն, ինչպես նաև «Samsung Galaxy S4» հեռախոս՝ այսպիսով փոխհատուցելով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում վնասված սարքերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում