Վերջերս սոցցանցերում բուռն քննարկվում էր երգչուհի Եվա Ռիվասի հայտարարությունն այն մասին, որ հեռանում է Հայաստանից: Aravot.am-ի դիտարկմանը, որ Դուք ասում եք «Արի տուն», իսկ Եվա Ռիվասը գնում է՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց.
«Դա մեկը մյուսի հետ կապ չունի, թե Եվա Ռիվասը ինչ կհայտարարի՝ դա իր խնդիրն է: Մենք խոսում ենք հայրենաճանաչողություն ծրագրի մասին, մենք ուզում ենք մեր երեխաները գան, Հայաստանը տեսնեն, ճանաչեն: Ընդհանրապես ցավալի է, որ փորձում են ամեն ինչ կապեն «Արի տուն» ծրագրի հետ: Եվ դա մեկը մյուսի հետ կապ չունի: Կարող է երգչուհին ինչ-որ մի բանից դժգոհ է, ես ի՞նչ կարող եմ ասել, դա իր խնդիրն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ