Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի զավեշտը. լրագրողին դատարան են հրավիրում սխալներով ու վրիպումներով

Հուլիս 30,2015 23:13

Լուսանկարում պատկերված ծանուցումը դատարանից մեր բնակարան են բերել այսօր՝ մի քանի ժամ առաջ:

Ծանուցումն ամենայն հավանականությամբ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակման հետ է կապված, որի առնչությամբ 2 անգամ արդեն բացատրություններ ենք տվել ոստիկանությունում:

Դատարանից հորդորում են Հռիփսիմե Ջերջերյանին ներկայանալ դատարան՝ որպես վկա ու զգուշացնում, որ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալու դեպքում կարող ենք բերման ենթարկվել հարկադիր կարգով:

IMG_2693[1] IMG_2692[1]

Բացի այն, որ իմ ազգանունը Ջերջերյան չէ, Ջեբեջյան է, դատարանը հրավիրում է մի դատական նիստի, որը, փաստորեն 1 ամիս առաջ է եղել: Հորդորում են դատարան ներկայանալ 2015-ի հունիսի 30-ին, ժամը 15.30-ին. «Խնդրում եմ նշված օրը եւ ժամին անձնագրով ներկայանալ դատական նիստին»:

Եթե այսպիսի ճշգրտությամբ են մեր դատարաններն աշխատում եւ արդարադատություն իրականացնում, ապա նախապես հայտնենք, որ կարող եք 2015-ի հունիսի 30-ին հարկադիր բերման ենթարկել դատարան, մենք հետին թվով դատական նիստերի մասնակցելու կարողություն չունենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Իսկ ինչ կասեք այն երեւույթին, երբ նույն դատարանը ամուսնալուծության գործով իր վճռով ապացուցված է համարել դատաքննության ընթացքում հայցվորի մահանալու փաստը, սակայն գործը կարճել է ո՛չ թե այդ հիմքով, այլ՝ … որ հայցվորը հրաժարվել է հայցից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031