ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ, Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար, հարավկորեացի 63-ամյա միլիարդատեր Չոն Մոնջունը, որի կարողությունը գնահատվում է $ 1,2 միլիարդ, որոշել է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու:
«Եթե ես ընտրվեմ, իմ գործի լինելու է ոչ թե շքեղ աշխատասենյակում կյանք վայելելը, այլ դա վերացնելը», – հայտարարել է Մոնջունը:
Նրա կարծիքով Միշել Պլատինին չի կարողանա նշանակալի բարեփոխումներ իրականացնել, քանի որ նա օգտվում է ներկայից կառույցների աջակցությունից եւ այս համակարգի պտուղ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ