Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ կտրուկ շարժումներ ես անում, մեջքդ չի՞ ցավում». Օսիպյանը՝ Սանասարյանին

Հուլիս 30,2015 20:50

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին ոստիկանությունն այսօր դարձյալ թույլ չտվեց նստել Կառավարության շենքի աստիճաններին՝ պատճառաբանելով, որ այնտեղ նստելն անօրինական է։

«Օրվա ընթացքում տասնյակ պարսիկներ են գալիս նստում այս աստիճաններին, ուտում, խմում են… Դա օրինական է, մեր այստեղ նստելը ո՞չ»,- ի պատասխան՝ բողոքեցին ցուցարարները:

Մինչ վերջիններս բողոքում էին, նախաձեռնության համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը ևս մեկ անգամ կարողացավ ճեղքել ոստիկանական պատը և հասնել Հանրապետության հրապարակի «գորգին», սակայն ոստիկանները շուտով նրան դուրս բերեցին այնտեղից:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Դավիթ Սանասարյանին հիշեցրեց նրա մեջքի վնասվածքի մասին. «Դավիթ Սանասարյան, բա որ կտրուկ շարժումներ ես անում, մեջքդ չի՞ ցավում»:

«Ո´չ, բուժել են»,- պատասխանեցին ցուցարարները, իսկ Սանասարյանը, ըստ երևույթին, ոչինչ չլսեց, որովհետև բավականին հեռու էր կանգնած:

Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած 72 ժամն այսօր լրանում է, սակայն ցուցարարները՝ ոստիկանների հսկողությամբ, շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031