Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. Իմ ամբիցիաներն ինձ չեն խանգարում

Հուլիս 30,2015 20:00

«Մեր ակնկալիքը մեկն է՝ այո՛ բարեփոխումներին, ո՛չ չարեփոխումներին»,- հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքերով՝ ԱԻՄ-ն ակնկալում է, որ մնացած քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները մի կողմ կդնեն եւ կստեղծվի առաջին բացարձակ ժողովրդավար պետությունը. «Ընդդիմադիր միասնական ճակատ ստեղծելու խնդիր չկա դրված այստեղ այս պահին այդպես հրատապ դրված, բայց կա համախոհների միասնական գործողությունների կամ միասնաբար աշխատելու տրամադրվածություն: Մենք առաջինը այդ քննարկումը հրապարակավ իրականացրեցինք, որովհետեւ մասնավոր խոսակցություններն այդքան արդյունավետ չեն լինում»:

ՀԱԿ-ը կոչ է անում դիմադրության ճակատ ստեղծել, հարցին Պարույր Հայրիկյանը միանո՞ւմ է, թե՞ ոչ, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Եթե ՀԱԿ-ը կոչ է անում, թո՛ղ գար միանար, երբ որ մենք հրապարակային քննարկում էինք կազմակերպել, կամ ինքը թո՛ղ ասի, թե որ օրն ինչ է անելու, մենք գնանք միանանք: Մեզ պոռոտախոսություն կամ մերկապարանոց հայտարարություններ պետք չեն: Մենք հրապարակային քննարկմանը հրավիրեցինք բոլորին, նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ Քաղաքացիական պայմանագրին, եկան նրանք, ովքեր եկան: Հիմա ով, որ ասում է՝ այս ինչ բանն է պետք, թո՛ղ ասի՝ երբ ինչ է ասում, որտեղ է անում: Եթե նրա ամբիցիաները խանգարում են, որ գա իմ նախաձեռնած միջոցառմանը, իմը ինձ չի խանգարում, որ ես գնամ մասնակցեմ ուրիշի հրավիրածին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031