Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը հանդիպելու է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ

Հուլիս 30,2015 19:22

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 30-ին հանրահավաք եւ երթ էր հայտարարել, սակայն ո՛չ հանրահավաքը տեղի ունեցավ, ո՛չ էլ երթը:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԻՄ առաջնորդն ասաց, որ իրենք սահմանադրության հայեցակարգ են մշակել. «Այդ հայեցակարգն անժխտելի է, դրանից հրաժարվել ուղղակի հնարավոր չէ ե՛ւ գիտականորեն, ե՛ւ քաղաքագիտության տեսանկյունից, ե՛ւ իրավագիտական տեսանկյունից: Ինչպես նաեւ՝ նա ունի զգալի առավելություն քաղաքացու տեսանկյունից, այսինքն՝ եթե այսօր պետականորեն ներկայացվող հայեցակարգին կողմ ինչ-որ նկատառումներ են պետական կառավարման համակարգի բարելավման փորձեր, ապա մեզ մոտ ներկայացված են քաղաքացին  իր իրավունքներով եւ դա պետք է լինի ցանկացած բարեփոխման հիմքը»:

Հուլիսի 28-ին նա հեռախոսազանգեր է ստացել նախ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահից, այնուհետեւ՝ քարտուղարից. «Այսինքն՝ հարգելով մեր դիմացինի արտահայտվելու իրավունքը, դիրքորոշում իրականացնելու իրավունքը, մենք, համոզված լինելով, որ պետականորեն ներկայացված նախագիծը քննարկման ենթակա չէ: Նա, ով որ այդ նախագծի քննարկմանը մասնակցի առարկայորեն, ըստ այդտեղ ներկայացված հիմնադրույթների՝ ուղղակի արջի ծառայություն է մատուցում Հայաստանի բարեփոխմանը: Պետք է մերժել եւ վերջ: Եթե Սահմանադրության նախագծում ասվում է ժողովրդի իրավունքները պիտի կրճատվեն, որպեսզի մենք տղերքով մեզ լավ զգան, դա բարեփոխում չէ, այդտեղ քննարկելու ոչինչ չկա»:

Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ այդ խոսակցությունից հետո որոշել են, որ տեղին չէ հավաք եւ երթը անել. «Վաղը մենք հանդիպում ենք ունենալու եւ որպեսզի այդ հանդիպումն իսկապես ծառայի գործին, մենք պայման ենք դրել, որ այդ հանդիպումը տեղի կունենա մեկ պայմանով՝ մեզ հետ պետք է լինեն լրագրողներ, պիտի լինի հրապարակային հանդիպում՝ անկախ նրանից, թե  ինչպես ենք տրամադրված: Մեկ ժամ քննարկելուց հետո մեզ հետ զանգահարեցին եւ ասացին, որ համաձայն են նաեւ այդ պայմանին: Այս իրավիճակում, այս պայմաններում գնալ եւ ցույց անելը մանկամտություն է, դրա համար մենք թերեւս այսօր այդ երթը չանենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031