Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակի գյուղապետը հերքում է իրեն պարտադրանքի ենթարկելու մասին վարչապետի պնդումը

Հուլիս 30,2015 18:35

Ինչպես հայտնում է news-book.am ինտերնետային կայքը, այսօր կառավարության նիստում խոսելով Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանի ներկայացրած հրաժարականի մասին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը տեղեկություններ է ունեցել, որ Խաշթառակի գյուղապետին պարտադրել են հրաժարական տալ:

Զանգահարեցինք Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանին, ով այժմ Խաշթառակում է գտնվում: Նա հերքեց ,որ իրեն պարտադրել են հրաժարական տալ, ասելով. «Ծնվածս օրից ինձ ոչ ոք չի կարողացել պարտադրել»: Նրա խոսքերով ինքը վատառողջ է, առողջական խնդիրները լուծելու համար է մեկնելու Վորոնեժ:

Քամալյանի խոսքերով ՝ իր 92 տարեկան մայրը եւս հիվանդ է, իր կինն էլ առաջին կարգի հաշմանդամ է: Նա ասաց, որ ինքը 6 տարի սովորել է Վորոնեժի անտառային ինստիտուտում,ձեռք բերել անտառային ինժեների մասնագիտություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031