Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ստերլիգով. Ադրբեջանը դե–յուրե ճանաչել է Ղարաբաղի անկախությունը

Հուլիս 30,2015 17:48

«Տասնյակ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չճանաչելուց հետո ադրբեջանական ղեկավարությանը հեշտ չէր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք չէ»։ Սակայն ամեն դեպքում՝ Իլհամ Ալիեւը գնաց այդ խիզախ քայլին, որը, վաղ թե ուշ, ամեն դեպքում անխուսափելի կլիներ», – այս մասին «Вконтакте» սոցցանցի իր էջում գրել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը։

Ըստ գործարարի՝  ընտրվել է առավելագույնս մեղմ, սակայն իրավաբանորեն անթերի ձեւ, որպեսզի Ադրբեջանը հրապարակայնորեն հրաժարվի Ղարաբաղը համարել Ադրբեջանի տարածք։ «Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսվում է միջազգային հետախուզում եւ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարել այն անձի նկատմամբ, որը հանցագործություն է կատարել Ադրբեջանի տարածքում եւ միայն այն դեպքում եթե «հանցագործը» գտնվում է «Ադրբեջանի տարածքից դուրս»» ։

Նա նշել է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ Գերման Ստերլիգովը գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ միաժամանակ պաշտոնապես նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել եւ հետախուզման փաստաթղթեր են ներկայացրել Ինտերպոլի միջոցով։ «Այսպիսով` Ադրբեջանը հրապարակային կերպով, միջազգային մակարդակով ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք չէ» ։

Ղարաբաղի անկախության ճանաչման նման ձեւն, ըստ Ստերլիգովի, առաջացել է բարդ քաղաքական պայմանների պատճառով, եւ դա արվել է զուսպ ու աննկատ` ադրբեջանական հասարակության առջեւ դեմքը պահպանելու համար, որը դեռ մինչեւ վերջ պատրաստ չէ նման իմաստուն քայլի։ «Ողջունում եմ Ադրբեջանի ղեկավարությանն ու խորը գոհունակություն եմ հայտնում այն հարցում, որ իմ համեստ անձը դարձավ իրավաբանական առիթ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031