Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս պատերազմը եղավ նրա համար, որ էրդողանը տանուլ տվեց պառլամենտական ընտրությունները»

Հուլիս 30,2015 17:21

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ, Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենիկա Ղադըրի հավաստմամբ՝ քրդական աշխարհը ձգտում է հանգստության, իսկ թուրքական իշխանությունները չեն ցանկանում խաղաղություն, որովհետև խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության հաջողությունը խելագարության է հասցրել Էրդողանին:

«Սա քուրդ ժողովրդի դեմ թուրքական իշխանությունների պատերազմն է, և ճիշտ չեն թուրքական իշխանությունների այն հայտարարությունները, թե քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է պատերազմ սանձազերծողը: Այս պատերազմը եղավ նրա համար, որ էրդողանը տանուլ տվեց պառլամենտական ընտրությունները և չկարողացավ հաշտվել այդ մտքի հետ: Դա նրան հասցրեց խելագարության աստիճանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Քուրդիստան» կոմիտեի նախագահը՝ նկատելով, որ այսօր խաղաղություն չէ պետք Էրդողանին. նա ձգտում է հասնել մենիշխանության, որը շատ ցավալի է. «Սակայն քուրդ ժողովուրդը չի նահանջի և կպայքարի ինչքան պետք է: Եթե նոր ընտրություններ էլ լինեն, Էրդողանն իր հավաքած ձայներն էլ կկորցնի»,- վստահեցրեց Ժենիկա Ղադըրը:

«Իսկապես, չի կարելի պատահական համարել այն, որ թուրքական իշխանությունները քուրդ ժողովրդի դեմ պատերազմ վերսկսեցին խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աննախադեպ հաջողությունից հետո,- հավելեց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը.- Մեջլիսում արդեն չեղավ միանձնյա ղեկավարում: Էրդողանի խաղաքարտերը խառնվեցին իրար, և նա ուզում է Սիրիայի քրդերի ու Թուրքիայի քրդերի միջև քաոս ստեղծել»։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031