Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Հուլիս 30,2015 16:52

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը: Նա նշեց, որ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են տարվա սկզբից, մշակվել են սփյուռքյան խմբերի՝ փառատոնին մասնակցության պայմանները, հայտաձևերը, որոնք առաքվել են մասնակիցներին և տարածվել զանգվածային լրատվամիջոցներով: Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցեն 15 մենակատար աշխարհի 10 երկրից՝ Շվեդիայից, Հունաստանից, Ճապոնիայից, նաև ճապոնուհի, Լիբանանից, Իսրայելից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Արցախից, Էստոնիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, և 10 երգչախումբ՝ 6 երկրից՝ Թուրքիայից, Իրանից, Հորդանանից, ՌԴ-ից, Էստոնիայից, Վրաստանից: Զեկուցողը նշեց նաև, որ սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք եզրափակիչ համերգին կոմիտասյան շարքով հանդես կգա նաև պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Ամիրզադյանը ներկայացրեց 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  իրավական և տարաբնույթ հարցերով քաղաքացիների դիմումների և այցելությունների միջոցով առաջադրված խնդիրների քննարկումների և լուծումների արդյունքները: Նա նշեց, որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում տարբեր հարցերով գրավոր դիմել կամ  նախարարություն են այցելել 3280 քաղաքացի, որոնցից 2952-ը կամ 90%-ը սփյուռքահայեր են: Ընդ որում 2184-ը կամ 74%-ը սիրիահայեր, իսկ 768-ը կամ 26%-ը սփյուռքահայեր այլ երկրներից:

Զեկուցողը կարևորեց նաև կրթական, գիտական և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջարկների դրական աճը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է և պայմանավորված է Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման ընթացքով, նախարարության ծրագրերի ավելացմամբ, սփյուռքյան համայնքների իրազեկվածության և ծրագրերի լուսաբանման ծավալների ընդլայնմամբ, ինչպես նաև համահայկական, միջազգային կազմակերպությունների և եկեղեցական կառույցների հետ համատեղ միջոցառումների ավելացմամբ:

ՀՀ ՍՆ աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են «Հայկական Սփյուռք-2013» և «Հայկական Սփյուռք-2014» տարեգրքերի հրատարակման աշխատանքները՝  նախարարի կողմից հաստատված ժամանակացույցով և շահող կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներին համապատասխան:Զեկուցողը կարևորեց, որ վերջին երկու տարիների ընթացքում էապես ակտիվացել են աշխատանքները համահայկական կազմակերպությունների հետ:Հայապահպանության, համայնքների զարգացման, լեզվի, հայ ինքնության, սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև մշակութային, գիտակրթական, հրատարակչական և այլ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով համագործակցության հուշագրեր են կնքվել համահայկական կազմակերպությունների հետ

Անդրադառնալով հուշագրերին՝ նախարարը հանձնարարեց հետևել այդ հուշագրերի պահանջների կատարման ընթացքին:

Նախարարության «Մեր մեծերը» 2016 թվականի ծրագրում նոր անուններ ընդգրկելու առաջարկով հանդես եկավ համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը: Առաջարկվեց 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբի (175-ամյակ), գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան Վահե Հայկի (120-ամյակ), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի (90-ամյակ), գրող և քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի (150-ամյակ), գրող Գրիգոր Զոհրապի (155-ամյակ) անունները: Ատյանի անդամները հաստատեցին 2016 թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվելու համար առաջարկված անունները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին ու բացթողումներին,  և կարևորեց սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031