Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերին պահպանվում է բուսածածկ տարածքների հրդեհավտանգությունը

Հուլիս 30,2015 16:05

Հուլիսի 30-ին «Բլից ինֆո» ակումբում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2015 թ.-ի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերի մասին վիճակագրական տվյալները:

Ըստ Հ. Խանգելդյանի՝ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ գրանցվել է արտակարգ դեպքերի աճ, միաժամանակ նվազել է զոհերի թիվը՝ 5757 դեպք և 276 զոհ, նախորդ տարվա 5424 դեպքի և 279 զոհի համեմատությամբ:
– Գրանցված արտակարգ դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին և ճանապարհատրանսպորտային պատահարներին: Հատկանշական է, որ դեպքերի աճի շուրջ 90 %-ը հրդեհներ են, որոնց մեծ մասը գրանցվել է Երևանում: Բարեբախտաբար, արձանագրվել է զոհերի թվի կրճատում, բայց միևնույն ժամանակ, աճել է տուժածների թիվը- հավելեց Հ. Խանգելդյանը:

ՃԿԱԿ պետը զգուշացրեց, որ առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանը կարող է մեծացնել բուսածածկ տարածքների հրդեհավտանգությունը և հորդորեց քաղաքացիներին պահապանել հրդեհային անվտանգության նորմերը: Նրա խոսքով՝ Երևանի առավել հրդեհավտանգ գոտիներ են համարվում Դալմայի այգու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքները:
– Կոչ եմ անում ծխախոտի մնացորդը և ապակե տարաները չնետել աղբամաններից դուրս, և հատկապես խոտածածկ տարածքներում: Զգույշ եղեք նաև երեխաների գործողությունների նկատմամբ: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով` հանրապետության բոլոր մարզերում՝ մասնավորապես վտանգավոր օջախներում, սահմանվել է հատուկ հերթապահություն, և մեր փրկարարները, անհրաժեշտության դեպքում, կարող են մատուցել համապատասխան ծառայություններ, – նկատեց Հ. Խանգելդյանը:
Անդրադառնալով օրերս Բուսաբանական այգում բռնկված հրեդեհին՝ Հ. Խանգելդյանը նշեց, որ հրդեհի ծագման պատճառները դեռևս անհայտ են։

Հ. Խանգելդյանի խոսքով՝ տարին թեև սկսվել է բավականին մեղմ վիճակագրությամբ, սակայն վերջին օրերին օձերի ներխուժումը բնակելի տարածքներ ավելի է ակտիվացել: Հ. Խանգելդյանը նշեց, որ գրանցվել է օձերի հայտնաբերման 391 ահազանգ, փրկարարների կողմից վնասազերծվել է 191 օձ, որոնցից 48-ը եղել է թունավոր:

ՃԿԱԿ պետը խորհուրդ է տալիս օձեր հայտնաբերելու դեպքում ահազանգել 911 ծառայություն, պահպանել հանգստություն և չխոչընդոտել սողունների ազատ տեղաշարժը:

– Ահազանգերի մեծ մասը ստանում ենք մայրաքաղաքի ծայրամասերից, իսկ մարզերից այս առումով առանձնանում է Կոտայքը: Ցավոք, այս կիսամյակում ունցել ենք օձի խայթոցից գրանցված մեկ մահվան դեպք: Նշեմ, որ մեր փրկարարներն արձագանքում են նաև տուժած կենդանիների օգնության կանչերին: 100-ից ավելի կենդանիներ մեր մասնագետների ջանքերով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն,- ասաց Հ. Խանգելդյանը:

ՃԿԱԿ պետը նկատեց նաև, որ այս կիսամյակում գազալցակայաններում գրանցվել է 14 պայթյուն, որոնք մեծամասամբ անվտանգության կանոնների լրջագույն խախտումների հետևանք են:

Նրա խոսքով՝ ՏԿԱԻ նախարար Երիցյանի հրամանով` բոլոր գազալցակայաններում անցկացվել են և շարունակվում են խստագույն ստուգումներ:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031