Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Օգոստոսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում

Հուլիս 30,2015 15:55

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031