Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը՝ ՌԴ-ի եւ Բաքվի «նեւրոզի» մասին՝ Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված

Հուլիս 30,2015 15:16

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը: Նա ասաց, որ այդ երկաթգծի կառուցման հետ դժվար է հույս կապել, որովհետեւ այդ հարցը 1992-93-ին քննարկվել է, տեխնիկական խնդիրներ կան Մեղրի-Քաջարան հատվածում. «Շատ ծախսատար, գերծախսատար կլինի այդ հատվածում երկաթգծի կառուցումը»:

Azat_Arshakyan_SafaryanԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն արձագանքեց. «Դե ուրեմն պետք է Նախիջեւանը հետ բերել»:

Արա Պապյանի դիտարկմամբ՝ «Մենք պետք է առաջարկենք, որ Նախիջեւանով անցնի, թող ներգրավեն ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, թող Ադրբեջանը մերժի, վատ տղեն ինքը լինի, բայց միգուցե եւ համաձայնի: Համենայնդեպս, մենք պետք է առաջարկներ ներկայացնենք»:

1Ըստ Արա Պապյանի, Հայաստանի պասիվությունը միշտ չէ, որ հօգուտ մեզ է լինելու:

Համաձայնություն քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այդ տեխնիկական խնդիրների մասին մանրամասն տեղյակ է, բայց դա ավելի շատ քաղաքականության նախագիծ է: Դրանով ավելի շատ քաղաքականություն է հոսելու, տեղափոխվելու, քան ապրանքներ. «Բաքվում եւ ՌԴ-ում այս նախագծերն ուղղակի արդեն նեւրոզի են բերում: Իրանը շարունակում է առաջ տանել այդ թեման, եւ ասել, որ այդ նախագծով հետաքրքրված են էլի երկրներ՝ Չինաստանը»:

David_ShahnazaryanԴավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ 1993-ին ՀՀ կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որի իմաստն այն է, որ ՀՀ-ի բոլոր ճանապարհները բաց են Նախիջեւանի համար եւ ՀՀ կառավարությունը երաշխավորում է բոլոր ճանապարհների անվտանգությունը. «Սա նաեւ ուղղակիորեն Ադրբեջանի վրա ճնշում է՝ մտածել այդ մասին, որովհետեւ այդ դեպքում Նախիջեւանն է դուրս մնում: Հիմա ՀՀ-ի ակտիվ քաղաքականությունն է պետք: Դիվանագիտության եւ այլ խողովակներով հսկայական դաշտ կա, որտեղ չխաղալը նշանակում է հերթական անգամ չօգտվել: Սպառնալիքներն էլ են շատացել, բայց հնարավորություններն էլ մի քանի անգամ ավելացել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031