Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցում բանակցային նոր գործընթաց է սկսելու կշեռքի նժարը մեր կողմ է». Դավիթ Շահնազարյան

Հուլիս 30,2015 15:05

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով: Քննարկման բանախոսը՝ Համաձայնություն քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը խոսեց ԱՄՆ-ի՝ Պուտինին ուղղված ուղերձի մասին: ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը, երբ Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները հրապարակեց, մի քանի ուշագրավ հայտարարություն արեց, որը Վաշինգթոնի պաշտոնական տեսակետն է. «ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը հաղորդակցության եւ տնտեսական կապերի վերականգնման համար՝ բոլոր երկրների մասնակցության պայմաններում: Ռուբինը հայտարարում է, որ առանց ՀՀ-ի, հաղորդակցության հետ կապված որեւէ ծրագրի չեն սատարելու»:

Սա, ըստ Դավիթ Շահնազարյանի, լրացնում է Ուորլիքի ասածները, այսինքն, դրվում է Հայաստանի ապաշրջափակման հարցը. «ՀՀ-ում որոշ գործիչներ անտրամաբանական քննադատություն են սկսում Ուորլիքի հայտարարության մասին: Կարծես առաջին անգամ էին լսում, թե Ուորլիքն ինչ է ասում»:

Ըստ պարոն Շահնազարյանի, անընդհատ նորանոր հնարավորություններ են ստեղծվում ՀՀ-ի համար, պետք է ակտիվ խաղալ, ներուժը շատ մեծ է. «Իրանը չի թաքցնում, որ պատրաստ է լուրջ խաղացող դառնալ եվրոպական գազային շուկայում, ՀՀ-ի մասնակցության ծրագրեր կան: ՌԴ-ի հույսերը Թուրքիայի հետ բազմակողմանի համագործակցության չեն արդարանում: Պուտինի շուրջ օղակը անընդհատ սեղմվում է եւ մանեւրելու դաշտը փոքրանում: Բայց կա հավանականություն բանակցությունների: ՀՀ-ն պետք է զարգացումներին պատրաստ լինի»:

SHhahnazaryan_MehrabyanԴավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ՝ Արցախի հարցում բանակցային նոր գործընթաց է սկսելու եւ իրավիճակը, կշեռքի նժարը հիմա մեր կողմն է, որովհետեւ Ադրբեջանը լուրջ հակասությունների մեջ մտնելով Արեւմուտքի հետ, վատացնում է իր վիճակն ու դերը: Էսկալացիայի հնարավորությունը շփման գծում պարոն Շահնազարյանը չի բացառում: Բայց դրանց մասշտաբները, ինչ նախատեսել է ՌԴ-ն, անհամեմատ փոքրանում են, որովհետեւ Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ ՌԴ-ն արդեն կրակի հետ է խաղալու. «Հիմա խոշոր տրամաչափի զենքեր է օգտագործում հակառակորդը, դիվերսիոն պատերազմի են գնում: Այս լարվածությունը կա, խոսքը նոր բախումների եւ նոր էսկալացիայի մասին է»:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ խոսեց ՌԴ-ին եւ Պուտինին զսպելու անհրաժեշտության մասին. «Դրա հավանականությունն ու հնարավորություններն էապես մեծ են, ՌԴ-ի պոտենցիալն է գնալով պակասում: ՌԴ-ի՝ տարածաշրջանում իր ազդեցության լծակներից քայլ առ քայլ զրկելու են»:

Ամփոփելով հանդիպումը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ կարծես ապաշրջափակման հերթական փուլն ենք ապրում տարածաշրջանում, որն ունի իր համախոհներն ու հակառակորդները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031