Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Ադրբեջանը ՌԴ-ի համար թիվ մեկ գործընկերն է տարածաշրջանում». Դավիթ Շահնազարյան

Հուլիս 30,2015 14:49

«ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում»: Այսօր այս թեմայով Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց Համաձայնություն քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նա հայտարարեց. «Այսօր Ադրբեջանը ՌԴ-ի համար թիվ մեկ գործընկերն է տարածաշրջանում: Դա Հայաստանը չի, Ադրբեջանն է: Դրանք հակաժողովրդավարության առումով նույն ռեժիմներն են եւ նույն կերպ են շարժվում»:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ դեսպան Ուորլիքի հարցազրույցին եւ ՌԴ-ի գործողություններին եւ ասաց, որ բազմաթիվ վերլուծաբաններ, ՀՀ-ի, Ադրբեջանի, թե ՌԴ-ի եւ Եվրոպայի պետական այրեր լուրջ մտահոգություն էին հայտնել, որ այս ամառ սպասում են նոր բախումների ԼՂ հակամարտության շփման գծի երկայնքով:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, անցյալ տարի լարվածության աննախադեպ աճը, որը տեղի ունեցավ, դրդողը ՌԴ-ն էր, ըստ էության. «Նպատակները մի քանիսն էին՝ ցույց տալ, որ կառավարումը եւ վերահսկողությունը զինադադարի վրա ամբողջովին Մոսկվայում են: Դրա արդյունքում օգոստոսին Սոչիում տեղի ունեցավ հանդիպում եւ ՌԴ-ն հստակ ցույց տվեց, որ ինքը տիրապետում է այդ հարցի կառավարմանը: Ալիեւը եւ Պուտինն այդ հանդիպման ժամանակ խոսում էին ՌԴ-ի բացառիկ դերի մասին ԼՂ հակամարտությունում, իսկ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ պնդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Մտավախությունը շատ մեծ էր, որ ՌԴ-ն Բաքվի օլիմպիադայից հետո կփորձի հերթական անգամ ապակայունացնել իրավիճակը շփման գծում՝ կարեւորելով իր դերը: Իհարկե, սա չէր կարող չանհանգստացնել թե միջազգային հանրությանը, թե՛ ՀՀ իշխանություններին»:

Նա խոսեց նաեւ Ուորլիքի՝ Մոսկվա կատարած այցելության եւ հուլիսի 13-ին տված հարցազրույցի մասին. «Ուորլիքի այցը Մոսկվա կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ն որոշեց էլ ավելի ակտիվացնել իր քաղաքականությունը թույլ չտալով ԼՂ հակամարտության շփման գոտում նոր էսկալացիա: Ուորլիքը Մոսկվայում հարցազրույց տվեց, որը շատ լուրջ եւ խիստ ուղերձ էր Կրեմլին: Առաջարկությունը սա էր, որ ՌԴ-ի հետ Արեւմուտքը գրեթե բոլոր կետերում սառը պատերազմական իրավիճակի եւ հակադրությունների մեջ են, բայց առաջարկ են անում համագործակցության, նպատակն այն է, որ լարվածությունը մեղմեն: Դեսպան Ուորլիքը նրբորեն ասում է, որ Ռուսաստանը խախտել է ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի: Դիվանագիտորեն այս ամենն ասված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031