Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կառույցը գիտի ով է կահույք բերում իր ընտանիքի համար, ով վերավաճառելու»

Հուլիս 30,2015 12:54

Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների սահմանումը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրը առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ՀՀ օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ:

Այս որոշման դրույթները չեն տարածվում ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ նախարարությունը շատ լավ տեղյակ է, թե ինչ ապրանք է ներմուծվում. «Ձեր կառույցը գիտի ով է կահույք բերում իր ընտանիքի համար, ով վերավաճառելու»:

Վարչապետը զգուշացրեց, որ արհեստական խոչընդոտներ չստեղծեն: Նա նկատեց, որ կարող է մի անգամ, երկու անգամ պատճառ բերեն, թե հորքուրի և այլ ազգականի համար են բերում. «Բայց Դուք քաջ գիտեք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031