Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի ցուցարարները՝ ի պաշտպանություն Երևանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների

Հուլիս 30,2015 12:49

«Ազատության քաղաքի (Oraşului Libertăţii)»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների.

Թանկագին ընկերներ,

Մենք՝ «Ազատություն» վրանային քաղաքի բնակիչներս և էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներս, որը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում, Քիշնևում, ողջունում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ՝ հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի իրավունքի և փողի քսակների իշխանությունից նրա ազատագրման համար ձեր պայքարում:
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, Մոլդովայի հանրապետության Էներգետիկայի կարգավորման ազգային տեսչությունը էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների կտրուկ բարձրացման մասին որոշում է ընդունել:

Մենք գտնում ենք, որ նման որոշումը կբերի Մոլդովայի քաղաքացիների մեծ զանգվածի աղքատացման, առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման և ինֆլյացիայի, ինչպես նաև կհարվածի Մոլդովայի Հանրապետության բնակչության առավել քիչ պաշտպանված շերտերին:

Այդ պատճառով, 24.07.2015-ին, մենք, մի շարք բողոքի ակցիաներ և երթեր անցկացնելուց հետո, մոլդովական օլիգարխ և Մոլդովայի դեմոկրատական պարտիայի փոխնախագահ Վլադիմիր Պլախոտնյուկի առանձնատան մոտ հիմնեցինք վրանային քաղաք, ում համարում ենք պետական գանձարանի միջոցների մսխման և որպես դրա հետևանք՝ մոլդովական Լեյի արժեզրկման հիմնական մեղավորը:

Բողոքը հայտարարված է անժամկետ և շուրջօրյա: Ամեն օր՝ ժամը 20:00-ին, Ազատության քաղաքում մենք բողոքի հավաքներ ենք անցկացնում, որտեղ իրենց արժանապատիվ կյանքի իրավունքը պաշտպանելու և նոր սակագները չեղարկելու խնդրագիրը ստորագրելու են գալիս Մոլդովայի բնակիչները:

Իշխանությունները ամեն օր փորձեր են ձեռնարկում ցրելու և տեղահանելու «Ազատության քաղաքը», ինչպես նաև ցուցարարների նկատմամբ տարբեր սադրանքներ են կազմակերպում, սակայն մեր «Ազատության քաղաքը» չի հանձնվում և ապրում է արդեն 5-րդ օրը:

Թանկագին ընկերներ,

Այնպես է ստացվել, որ Մոլդովայում և Հայաստանում օլիգարխիկ ռեժիմներ են հաստատվել, որոնք ծովահրեշի նման տարածել են իրենց ճանկերը և արնախումի նման խմում են իրենց ժողովուրդների կյանքը:

Միայն լայնածավալ քաղաքացիական բողոքը, որը կմիավորի քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և ազգային արմատներից, կարող է Մոլդովայի և Հայաստանի ժողովուրդներին ազատել օլիգարխների իշխանությունից:
Մենք ձեզ բոլորին տոկունություն, հաստատակամություն և կամք ենք ցանկանում Հայաստանի ապագայի համար ձեր պայքարում: Կորչի՛ փողի քսակների իշխանությունը:

Կեցցե՛ Ազատությունը:

28, հուլիսի, 2015 թվական, Ազատության քաղաք, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031