Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչի մասին է լռում «LYDIAN»-ը. Ամուլսարի ծրագիրը կարող է բերել թթվային աղետի

Հուլիս 30,2015 12:43

Ռուսալեզու golosarmenii.am կայքի լրագրող Աշոտ Արամյանի “О ЧЕМ МОЛЧИТ LYDIAN”  վերլուծական հոդվածում կան բազմաթիվ կարևոր հարցադրումներ Ամուլսարի ոսկու հանքավայրի էկոլոգիական վտանգների մասին: Ուզում ենք ներկայացնել նաև այդ հոդվածի մասնակի հայերեն թարգմանությունը, որ հրապարակվել է ecolur.org կայքում:

…«LYDIAN»-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նշում է, որ Ամուլսարում կիրառվելու է կույտային տարրալվացման մեթոդը, որը ենթադրում է պոչամբարի բացակայություն եւ այլ տեխնոլոգիաների հետ համեմատած քիչ քիմիական նյութերի` այդ թվում ցիանիդի օգտագործում: Եւս մի առավելություն` փակ արտադրական փուլ, որը, նրա խոսքերով, ի չիք է դարձնում ծանր մետաղների` շրջակա միջավայրում հայտնվելու հնարավորությունը:

Թող այդպես լինի: Բայց դրա հետ մեկտեղ պարոն Ֆոլենը վստահեցնում է, որ էկոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներով, որոնց համար ընկերությունը ծախսել է ընդհանուր առմամբ մոտ 5 միլիոն դոլար, հայտնաբերվել է, որ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, թեպետ Ամուլսարի հանքը գտնվում է Սեւանի ավազանում, որտեղ, օրենքի համաձայն, արգելվում է լճի համար ռիսկեր ներկայացնող տնտեսական գործունեություն: Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով Սեւանի պետական հանձնաժողովի հավանությունը, դրական եզրակացություն տվեց նախագծին, ինչը վկայում է կամ այդ գերատեսչությունների մասնագետների ցածր որակավորման, կամ իրականությունը չարակամորեն թաքցնելու մասին:

Ընկերության ներկայացուցիչները սիրում են զուգահեռներ անցկացնել Ամուլսարի եւ Կոլորադոյի Կրիպլ Կրիկ հանքի եւ ոսկու կորզման ֆաբրիկայի հետ, որտեղ կիրառվում է նույն կույտային տարրալվացման մեթոդը` շեշտելով մոտակա Կրիպլ Կրիկ եւ Վիկտոր մոտակա քաղաքների բնակիչների համերաշխ գոյակցության փաստը: Սակայն այս նախագծերի միջեւ ոչ մի զուգահեռ պետք չէ անցկացնել: Բանն այն է, որ Կրիպլ Կրիկի գրեթե ողջ ոսկին գտնվում է ազատ վիճակում եւ դրա համար կարող է հեշտորեն տարրալվացվել ցիանիդով բարձր կորզումով` առանց հանքաքարի մանրացնելու: Սուլֆիդային հանքաքարեր Կրիպլ Կրիկում գրեթե չկան…:

Ամուլսարում, ընդհակառակը, ոսկին մանր է, քանի որ կենտրոնացված է առավելապես սուլֆիդային հանքաքարերում, որոնք պարտադիր կերպով պետք է չեզոքացնել կրաքարով այն աստիճան, որի ժամանակ սկսվում է ոսկու ցիանավորում, ինչը նախագիծը տնտեսապես ոչ շահավետ է դարձնում:

Բացի այդ, Ամուլսարի հանքի վերին շերտի ապարները նույնպես շատ աղքատ ոսկի-սուլֆիդային հանքաքարեր են, որոնք աստիճանաբար եւ շատ արագ կօքսիդանան մթնոլորտային տեղումների ազդեցության տակ` առաջացնելով ծծմբային անհիդրիդ, որը կհոսի տեղի ջրհոսքերը եւ հետո Սեւանա լիճ: Ելնելով վերին շերտի ժայռային ապարների հսկա ծավալից (տարբեր գնահատականներով մոտ 90-120 միլիոն տոննա)` կպահանջվեն կրաքարի մեծ ծավալներ` լցակույտերում դրանք մինչեւ նորմալ մակարդակի չեզոքացնելու համար: Ընդ որում, լցակույտերը չի հաջողվի «ժամանակավոր ծածկել անձրեւներից» անջրաթափանց կավային բարձով, քանի որ գրունտային ջրերը ամեն դեպքում լցակույտերի թթվայնացված դրենաժը կտանեն Սեւան:

Հենց այս խնդրի հետ են բախվել կանադական «BARRICK GOLD» եւ «GOLDCORP» ընկերությունները Դոմինիկյան Հանրապետությունում` աշխարհի ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` «Pueblo Viejo.-ը, շահագործելիս: Ժամանակին այդ հանքի սեփականատերը պետական «Rosario Dominicana» ընկերությունն էր, սակայն 1999թ-ին, երբ ակնհայտ դարձավ, որ հանքի շահագործումը հսկայական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, նախագիծը փակվեց: Մի քանի տարի առաջ աշխարհում ամենախոշոր ընկերություններից 2-ը` կանադական «Barrick Gold»-ը «Goldcorp»-ի հետ համատեղ, ծրագրեցին նորից հանքը շահագործել, սակայն նախօրոք նրանք պետք է շրջակա միջավայրը վերկանգնեին: Սակայն խնդիրը բավականաչափ կրաքարի ռեսուրս չլինելու մեջ էր, որով պետք էր չեզոքացնել վերին շերտի սուլֆիդային հսկայական լցակույտը`շատ աղքատ եւ տնտեսապես ոչ շահավետ ոսկու հանքաքարերը: Դոմինիկանոյում այդ խնդրի լուծման համար կանադացիները ստիպված այդ բոլոր լցակույտերը լցրեցին հարստացուցիչ ֆաբրիկայի միլիարդ խմ ծավալով հսկայական պոչամբարի մեջ: Չեմ կարծում, որ «Lydian International»-ը նախատեսել է Ամուլսարի հանքի շահագործման նախագծում այդքան հուսալի միջոցառումներ` կանխելու Սեւանի ջրհոսքերի աղտոտումը լցակույտերի ջրերով:

Իհարկե, դժվար է հրաժարվել բարիքից, որը մեզ խոստանում են Ամուլսարի շահագործողները: Շինարարության ընթացքում 1500 աշխատատեղերի ստեղծում եւ 700 աշխատատեղ` հանքի ավելի քան 10-ամյա շահագործման ընթացքում, լրացուցիչ մուտքեր պետական գանձարան տարեկան 35 միլիոն դոլարի հարկերի եւ ռոյալթիի տեսքով եւ այլն: Վերջ ի վերջո , հաշվի առնելով նախագծում նախատեսված մոտակա 2 տարում 426 միլիոն դոլարի կապիտալ ներդրումները, նախագիծը հավակնում է ստանալ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր արդյունաբերական նախագծի կարգավիճակ, քանի որ ներդրումներով «առաջ կանցնի» մինչ օրս այդպիսին համարվող Թեղուտի ծրագրից: Սակայն կշեռքի մյուս նժարին բարձրլեռնային լիճն է, որն անգին է:

ԱՄԲՈՂՋ ԴԻԼԵՄԱՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՍԿՈՒ 1500-1700 $/oz գնին (իսկ այժմ այն տատանվում է $1200 մեկ տրոյական ունցիայի դիմաց) անշահավետ է` հաշվի առնելով անխուսափելի բնապահպանական պահանջները:

«Գեոթիմ» ՓԲԸ-ի շահավետ գործունեությունը հնարավոր է միայն էկոլոգիական պահանջները չպահպանելու կամ մասամբ պահպանելու դեպքում: Այս լույսի ներքո դժվար է հավատալ, որ ընկերությունը իրեն հաշիվ չի տալիս այդ հարցում, կամ նա ի սկզբանե ծրագրում է հասարակայնությանը շփոթության մեջ գցելով, ինչ-որ կերպ շրջանցել էկոլոգիական նորմերի կատարումը: Իսկ հաշվի առնելով այն, որ «Lydian International Ltd»-ի հիմնական բաժնետերերից են այնպիսի լուրջ կազմակերպություններ, ինչպես IFC-ն եւ EBRD-ն, ապա այստեղից մեծ միջազգային սկանդալի հոտ է գալիս: Նշենք նաեւ, որ այս ընկերության տնօրենների խորհրդի անդամ է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, ում մենք, ըստ երեւույթին, պարտական ենք Ամուլսարի նկատմամբ այսքան պարտադրված ուշադրության համար:

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Հոդվածի մեջ եղած հղումներն ակտիվ չեն, խնդրում եմ ակտիվացնել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031