Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

Հուլիս 30,2015 12:20

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն ներկայացրել էր գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ստացած միջազգային դրամաշնորհները: Շարունակելով շարքը՝ ներկայացնում ենք մշակույթի ոլորտին հատկացված միջազգային դրամաշնորհները:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից տրամադրած տեղեկությունները վկայում են, որ 2005-2014թթ. այլ պետությունների պետական, Եվրամիության մարմիններից և միջազգային կազմակերպություններից Մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունները ստացել են մի շարք դրամաշնորհներ, որոնց հանրագումարը կազմել է 4.060.180 ԱՄՆ դոլար:

Ըստ ծրագրերի

Ստացած ֆինանսական աջակցությամբ առաջին տեղում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը տարբեր երկրներից ավելի քան 3 միլիոն եվրոյի աջակցություն է ստացել թվով 10 կինոնկարների նկարահանման համար:

Untitled-1

Untitled-2

2009թ. «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ-ը ստացել է 3.600.000 ՀՀ դրամ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ջինիշյան հիշատակի հիմնադրամից» «Հերոսական բալլադի» խորեոգրաֆիկ բեմադրական ծախսերի համար:

2013թ. «Դուետ» թատերական միջազգային փառատոնի և «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների համար «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացվել է 501.140 ՌԴ ռուբլի (շուրջ 16 հազար դոլար):

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2008-2014թթ. Իտալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Լատվիայից, «Բաց հասարակության հիմնադրամ – Հայաստանից» և «Եվրասիա» հիմնադրամից տարբեր համերգների կազմակերպման և իրականացման համար ստացել է 21.177.600 ՀՀ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհներ:

Աղմուկ հանած Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնումը և ամրակայումն իրականացվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 2011թ. հատկացրած 32.423.368 ՀՀ դրամով: Գումարը հատկացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 8.000 ԱՄՆ դոլար «Մշակութային քաղաքականություն և քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթ և զարգացում» խորագրով միջազգային տարածաշրջանային 2-րդ գիտաժողովի կազմակերպման համար: Իսկ ահա 2014թ. Եվրոպական Միությունից ստացվել է 9.500 եվրո դրամաշնորհ «Եվրոպական ժառանգության օրեր» հաղորդակցման պլատֆորմի զարգացման և ԵԺՕ հաղորդակցման պլատֆորմին ազգային կայքէջի ինտեգրման համար:

2011թ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Եվրոպայի խորհրդի կողմից ստացել է 8.440 եվրո «Հայաստանի պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» ծրագիրն իրականացնելու համար:

Հայաստանի ազգային պատկերասրահը 2010-2013թթ. Իտալիայից և Ճապոնիայից ստացել է 126.664.604 ՀՀ դրամի նյութեր և սարքավորումներ:

Ռուսական արվեստի թանգարանը 2012թ. ՌԴ-ից ստացել է 2.722.917 ՀՀ դրամ թանգարանային առարկաների վերականգնման և տպագրական աշխատանքների իրականացման համար:

Տարբեր մարզային գրադարաններ 2010-2012թթ. ստացել են դրամաշնորհներ «Սիվիլիթաս» հիմնադրամից, Նիդերլանդների թագավորությունից և ԱՄՆ-ից: Դրամաշնորհները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 19.700.700 ՀՀ դրամ, օգտագործվել են նոր գրքերի և սարքավորումների ձեռք բերման նպատակով:

Ըստ երկրների

Այսպիսով, հանրագումարում Հայաստանի մշակույթի ոլորտին վերջին 10 տարում եվրոպական կառույցները և երկրները հատկացրել են ավելի քան 1,4* մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինան՝ մոտ 1.3 միլիոն ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ն՝ ավելի քան 700 հազար ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ մոտ 360 հազար ԱՄՆ դոլար, Վրաստանը՝ մոտ 230 հազար ԱՄՆ դոլար և Ճապոնիան՝ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Untitled-3

Բացի այդ, զավեշտալի է, որ թեև սա ներկա դրությամբ մեր կողմից հայտնաբերված միակ ոլորտն է, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ռուսաստանից, սակայն այդ աջակցությունը ավելի քան եռապատիկ քիչ է Ուկրաինայից ստացած դրամաշնորհներից և ընդամենը մի փոքր ավել է հարևան Վրաստանից ստացված դրամաշնորհներից:

* – Եվրոպական, ուկրաինական, վրացական և ռուսական դրամաշնորհների թվերը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, կարող են մի քանի տոկոսով տարբերվել՝ փոխարժեքների տատանումների պատճառով:
Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031