Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, 917 միլիոն 685 հազար դրամով նվազել են։ Այս տարի խոշոր հարկատուներն ընդհանուր վճարել են 325 միլիարդ 15 միլիոն 86 հազար դրամի հարկ՝ անցած տարվա 325 միլիարդ 932 միլիոն 772 հազար դրամի դիմաց։
Խոշոր հարկատուների ցուցակն այս տարվա առաջին կեսի արդյունքներով, ինչպես միշտ, գլխավորում է «Գազպրոմ- Արմենիան», որը 24 մլրդ 616 մլն 391 հազար դրամի հարկ է վճարել՝ անցած տարվա 23 մլրդ 966 մլն 906 հազար դրամի դիմաց։ Խոշոր հարկատուների ցուցակի մնացած կազմը, անցած տարվա համեմատ, էապես փոխվել է։
Այսպես: «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարի երկրորդն է 9 մլրդ 759 մլն դրամի հարկային վճարումներով։ Մինչդեռ անցած տարի այս ընկերությունը եղել է ցուցակի 5-րդ հորիզոնականում 6 մլրդ 21 մլն դրամի հարկային վճարումներով։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում այս տարի երրորդն է, իսկ անցած տարի եղել է 7-րդը։
ՀԷՑ-ի վճարած հարկերն անցած տարի եղել են 5 մլրդ 477 մլն դրամ, իսկ այս տարի աճել են մինչեւ 8 մլրդ 833 մլն դրամի։ ՀԷՑ-ի վճարած հարկերի ավելացումը պայմանավորված է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագին անցած տարվա օգոստոսի 1-ից բարձրացնելու փաստով։
Կարդացեք նաև
«Ալեքս Գրիգ» ընկերությունը, որն անցած տարի զբաղեցրել էր խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականը՝ 9 մլրդ 606 մլն հարկային վճարումներով, ապա այս տարի այդ ընկերությունը մեկ տողով նահանջել եւ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նշենք, որ «Ալեքս Գրիգի» հարկային վճարումներն այս տարի նվազել եւ կազմել են 8 մլրդ 624 մլն դրամ։ Անկումը կազմել է 772 մլն 475 հազար դրամ։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում