Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Աուդիտի հետ կապված, խնդրում եմ, մեզ մի՛ դիմեք». «Ժողովուրդ»

Հուլիս 30,2015 11:33
Robert Nazaryan

«Ժողովուրդ»-ը զրուցել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք աուդիտի անցկացումը խորհրդատվական ծրագրից հետո չի իրականացվելու, քանի որ տեսակետ կա, որ այդ ամենից հետո աուդիտի հարցը վերջնականապես «փակվելու» է։

– Դրանք տարբեր գործառույթներ են՝ զուգահեռ անցկացվող, որեւէ մեկը մյուսի հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կապ չունի։ Մենք 5 ամենախոշոր, ամենահայտնի խորհրդատուներին հրավիրել ենք, որպեսզի մեզ մոտ գան, իսկ ՀԷՑ-ի աուդիտը լրիվ այլ գործողություն է, դա մեզ հետ որեւէ կապ չունի, իրենք իրենց աշխատանքն են կատարելու, իսկ մենք՝ մերը։

– Բայց այս ժամանակահատվածում աուդիտ անցկացնող ընկերություններն այդպես էլ չեն ընտրվել, եւ նաեւ այդ պատճառով տեսակետ Է ձեւավորվել, որ իրականում այդ աուդիտը փոխարինվել է խորհրդատվական ծրագրով։ Դուք բացառո՞ւմ եք նման հնարավորությունը։

– Աուդիտի հետ կապված, խնդրում եմ, մեզ մի՛ դիմեք, դրա հետ մենք որեւէ առնչություն չունենք, այդ աշխատանքները կատարվում են ՀՀ եւ ՌԴ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո։

Այժմ մշակվում է այդ տեխնիկական առաջադրանքը, ես կարծում եմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, ու երբ որ պատրաստ կլինի արդյունքը, կհրապարակվի, ինչպես մեր դեպքում եղավ՝ հանդես եկանք հայտարարությամբ՝ տեղեկատվությունն ամբողջությամբ տեղադրելով նաեւ մեր պաշտոնական կայքէջում։

– Հայ հանրության շրջանում որեւէ վստահություն չկա նման խորհրդատվական ծրագրերի, աուդիտների նկատմամբ։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք միջազգային խորհրդատուներին կհաջողվի այնպիսի աշխատանք կատարել, որից հետո հասարակության համար ամեն ինչ հստակ կլինի։

– Եկեք ավելի տրամաբանական նայենք հարցին, աշխարհի ամենախոշոր, 5 բարձր ռեյտինգ ունեցող խորհրդատվական ընկերություններն են ընդգրկվել, իրենք 10 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպություններ են, եւ նրանց համար գալ, ինչ-որ թոզ փչել ու գնալ… չի կարող նման բան լինել, իրենց հեղինակությունն ավելի մեծ փող արժի, քան թե… նրանք գալու են, իրենց մասնագիտական գործը շատ լուրջ կատարեն, փաստաթուղթը կազմեն, թողնեն, գնան։

Թե ինչու են նման հայտարարություններ անում, ես չեմ հասկանում։ Համաշխարհային բանկին չեք հավատում, միջազգային հեղինակավոր կառույցներին չեք հավատում, եվրոպական կառույցներին չեք հավատում, մեզ չեք հավատում, մեկին պե՞տք է հավատաք, թե՞ չէ։ Բա ո՞ւմ հավատանք, մենք, ի վերջո, պետք է մեր մոտեցումներն ունենանք, թե չէ, եթե մարդը չի հավատում, մենք որեւէ բան չենք կարող անել, մենք մեր աշխատանքը կատարում ենք՝ ապացուցելով, որ պետք է հավատալ, որպեսզի արդյունք լինի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031