«Ժամանակի» զրուցակիցն է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։
– Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված որոշումը հարցի լուծո՞ւմ էր։ Չէ՞ որ այն օգոստոսի 1-ից, այնուամենայնիվ, թանկանալու է։
– Դրանք իրենց ներքին խաղերն են՝ «Նաիրիտը», էլեկտրաէներգիան։ Քաղաքական դաշտը թուլացնելու խաղեր են։ Սրանք երբ ինչ ուզենան՝ կարթնացնեն, երբ ուզենան՝ կքնացնեն։ Բայց, իմ կարծիքով, այս մեջ անգամ խայծը նրանց կոկորդում կմնա՝ եթե փորձեն նախագիծը հանրաքվեի դնել։
– Այսինքն՝ «Ո՛չ թալանին» շարժումն իշխանությունների՞ նախաձեռնությունն էր, որ ասում եք, թե իրենց խաղերն են։
Կարդացեք նաև
– Ոչ միայն իրենց։ Այնտեղ Դաշնակցությունն էլ կար, ՀԱԿ-ն էլ կար, «Դեմ եմ»-ի տղաներից կային, առանձին անհատներ կային։
– Դուք էլ շատ ակտիվ մասնակցում էիք։
– Այո՛, իսկ ինչու չպետք է մասնակցեի։ Ես էլ եմ մուծելու ուրիշի թալանածի համար։ 1990թ. ոչ մեկը ինձ չխնդրեց կամ չպարտադրեց, թե եկեք, երկրին վտանգ է սպառնում։ Տղաներով հավաքվեցինք, գնացինք ու հաջող ստացվեց։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում էլ այդ տղաները հավաքվել էին, իմ կարծիքով՝ հիմա էլ կհավաքվեն ու կհասկանան, որ չի կարելի անընդհատ ինչ-որ մեկի դուդուկի կամ տանիքի տակ պայքարել։ Կհասկանան, որ ընդհանուր ազգի շահի համար է պետք պայքարել։
– «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի ժամանակ քաղաքական ուժերը օտարված էին այդ շարժումից։ Իսկ փետրվարյան իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտն ընդհանրապես թուլացավ։ Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը կարո՞ղ է համախմբվել եւ պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ։
– Փաստ է, որ ընդդիմությունը ծերացել է։ Եվ երիտասարդները արթնացան։ Հիմա ոչ միայն իշխանության, այլ ընդդիմության դաշտում կա սերնդափոխության անհրաժեշտություն։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մուշեղ Սաղաթելյանին տանջում է ֆինասնական ցինգան
Այսօր իր վառ կենսագրությամբ եւ կալանավայրերի պետ աշխատած տարիներին իր տերերի քաղաքական ընդդիմախոսներին անձամբ խոշտանգած Մուշեղ Սաղաթելյանին որոշել են օգտագործել այլ ռակուրսով։ Այս անգամ՝ ընդդեմ ՙԲարգավաճ Հայաստանի՚։ Ու վերջինս որոշել է քաղաքագիտական մտքեր հայտնել՝ մոռանալով, որ իր տեսակի դեպքում միտք հայտնելը կենսաբանորեն հակացուցված է։ Եւ ահա սույն կլյուչնիկի նոր տերերը որոշել են երբեմնի հեղափոխական Մուշեղի օգտագործման այլ արոտավայրեր գտել։ Հանրությունը, բնականաբար, հրաշալի տեղյակ է սույն գործչի հեղափոխական անցյալից, երբ նրա հեղափոխական էնտուզիազմը ուղիղ համեմատական է եղել իրեն վճարվող գումարին։ Այն պահերին, երբ գումարի թեթեւակի ՙզադերժկա՚ է եղել, հեղափոխական Մուշեղի հեղափոխանակության դիաֆրագման սկսել է սողալ դեպի նվազման ամպլիտուդ։ Ոչ վաղ անցյալում Գագիկ Ծառուկյանը Մուշեղ Սաղաթելյանի համար գլոբուսի ամենակարկառուն քաղաքական գործիչն ու առաջնորդն էր, իսկ ՙԲարգավաճ Հայաստանը՚ ՝ աշխարհի ամենագաղափարական ու երկրի ավանգարդ կուսակցությունը։ Դա մինչեւ այն պահը, երբ Մուշեղի ֆինանսական կերը մատակարարվում էր իր համար նախատեսված համապատասխան դոզայով։ Ու երբ ֆինանսական ՙկորմը՚ կտրվեց խիստ հայտնի պատճառներով՝ Գագիկ Ծառուկյանը, ինչպես վկայում է Մուշեղ Սաղաթելյանի այսօրվա հարցազրույցը, այլեւս դարի քաղաքական գործիչը չէ, իսկ ՚Բարգավաճ Հայաստանն՚ էլ, պարզվում է, կուսակցություն է։ Կարող ենք գրազ գալ՝ եթե ՙՙԲարգավաճ Հայաստանը՚ կրկին որոշի ֆինանսական ՙպայոկ՚ նշանակել Մուշեղ Սաղաթելյանին, ապա առաջին իսկ ՙպայոկը՚ ստանալուց հետո ԲՀԿ-ն կրկին կդառնա դարի թիվ մեկ քաղաքական կուսակցությունը։ Կարծում ենք՝ դրանում որեւէ մեկը չի կասկածում։