Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից

Հուլիս 30,2015 16:35

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձակուրդների և երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով: Բանկային անհատական պահատեղերի պահոցներն ապահովում են պահատեղերի պարունակության կատարյալ պաշտպանությունը: Բանկը պատասխանատու է պահատեղերի սարքին լինելու, դրանց հետ աշխատելու անվտանգության համար, երաշխավորում է պահատեղի անձեռնմխելիությունն ու հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Անվտանգության նկատառումներով պահատեղերը գտնվում են զրահապատ դուռ ունեցող մեկուսացված ու չհրկիզվող սենյակում: Հաճախորդից ու նրա լիազորված անձից բացի պահատեղը հասանելի չէ ոչ ոքի համար:

Անհատական պահատեղի մեջ արժեքավոր իրերի տեղադրման, դուրսբերման և դրանց հետ աշխատանքը կատարվում է առանց բանկի միջամտության:

Բոլոր պահատեղերը գտնվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Այստեղ հաճախորդները կարող են ընտրել իրենց հարմար պահատեղեր տարբեր տարողունակության և վարձակալման արժեքի: Պահատեղի` մինչև 15 օր ժամկետով վարձակալման նվազագույն արժեքը կազմում է 10 900 ՀՀ դրամ: Ամենատարողունակ բանկային պահատեղը E դասի պահատեղն է  780x560x460 մմ պարամետրերով:

Պահատեղ վարձակալելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և  հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Անհատական պահատեղերի վարձակալություն» բաժնում:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031