Լրահոս
Օրվա լրահոսը

Վագների թանգարանը  ջերմորեն «կխոսի» Հիտլերի մասին

Հուլիս 30,2015 13:15

Աշխարհահռչակ գերմանացի  կոմպոզիտոր Ռիխարդ Վագների՝ Բավարիայի հյուսիսում գտնվող Բայրոյթ քաղաքի թանգարանն ու հավաքածուն ամբողջովին թարմացվել են: Վերջինս նվիրված է կոմպոզիտորի հակասեմիտական հայացքներին եւ Երրորդ Ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի հետ կապերին: Reuters-ի փոխանցմամբ` թանգարանի վերանորոգումը, որ  Գերմանիային  շուրջ 20 մլն եվրո է արժեցել, ձգվել է հինգ տարի, եւ թանգարանը վերաբացվել է Վագներյան փառատոնի առիթով: Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողների մեծ մասը փաստել է Վագների սերտ կապը նացիստների հետ:

Վագների Բայրոյթի թանգարանը հիմնադրվել է 1976 թվականին՝ նրա եւ որդու երբեմնի տան հիմքի վրա: Այստեղ պահվում էին արվեստագետի հակասեմիտական տրակտատները, որոնց մի մասը անստորագիր էր, մի մասը` ստորագրված Վագների անունով:

Վագները եղել է Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտորը, Հիտլերը մշտապես այցելել է Բայրոյթյան փառատոներին՝ Վագներին ունկնդրելու համար: Իր  «Իմ պայքարը» (գերմ.՝ Mein Kampf) գրքում ապագա ֆյուրերը  գրել է, որ 12 տարեկանում առաջին անգամ ունկնդրել է «Լոենգրին» օպերան ու ապշել: «Բայրոյթյան վարպետի արվեստի հանդեպ իմ պատանեկան հիացումը սահմաններ չէր ճանաչում»,- խոստովանել է Հիտլերը «Իմ պայքարում»:

Վագներյան վերանորոգված թանգարանի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թանգարանի վերաբացման նպատակը ոչ միայն երաժշտության ու օպերաների մասին  հիշեցնելն է, այլեւ Հիտլերին, նրա արած գործերին ու Վագների հետ կապին անդրադառնալը:

Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031