Ռիա-Նովոստիի փոխանցմամբ` Ֆրանսիացի սիրողական մակարդակի մի խումբ հնագետներ գտել են մարդու ատամ, որի տարիքը, ըստ նրանց, թվագրվում է 560 000 տարի: Հնամյա ատամը գտնվել է Կոն դ՛ Արագո քարանձավում, որը մոտ է Պերպինյան քաղաքին:
Որոշ մասնագետների համոզմամբ` ատամի տարիքը չի կարող գերազանցել 100 հազար տարեկանը, քանի որ, օրինակ, ըստ պալեոանթրոպոլոգ Ամելի Վիալետի` հնագույն «եվրոպացին», գիտական տվյալներով, 100 000 տարեկան է: Հետազոտողները համոզված են, որ ատամն ուսումնասիրելով` կարող են արժեքավոր տեղեկություններ իմանալ Եվրոպայի հնագույն բնակիչների մասին: Ատամի ավելի «ծեր» լինելուն, սակայն, հակված է ուսումնասիրողների մեծ մասը:
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2015