Լրահոս
Օրվա լրահոսը

Անիսոնը՝ մարսողական եւ շնչառական հիվանդությունների դեմ

Հուլիս 30,2015 12:30

Անիսոնը մինչեւ 60 սմ բարձրությամբ միամյա հոտավետ մշակովի խոտաբույս է, որը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։

Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձեւով։ Բույսը չորացնում են խրձերով, որից հետո մանրացնում եւ անջատում են պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։

Այն հարուստ է եթերայուղով, որի հիմնական մասը անեթոլն է, որը պարունակում է նաեւ ճարպայուղ։

Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն, որը նաեւ կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։

Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, ստամոքսի եւ աղիների կծկանքների, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։

Կիրառվում է բույսի ջրաթուրմը կամ եփուկը: Ջրաթուրմը պատրաստում են մեկ թեյի գդալ պտուղները մեկ բաժակ եռացրած ջրում 20 րոպե թրմելով, որը պետք է խմել 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Որոշ դեպքերում հարկ է լինում օգտագործել 1/2-ական բաժակ, օրական 3 անգամ։

Եփուկը պատրաստում են հետեւյալ կերպ. 4 գ պտուղները մեկ բաժակ ջրում եփել 15 րոպե։ Խմել 1/4 բաժակ, օրվա ընթացքում 5-6 անգամ։ Քրտնամուղ եւ ջերմ իջեցնող այս եփուկը կարելի է խմել 1/2 բաժակ, օրական 3-4 անգամ։

Խորհուրդ է տրվում ջրաթուրմն օգտագործել մարսողական, իսկ եփուկը՝ շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում։ Անիսոնը լայն կիրառություն ունի եւ մտնում է մի շարք բուժական հավաքների կազմի մեջ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031