Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական բժշկությունը առաջարկում է ատամնացավից ազատվելու պարզ միջոցներ

Հուլիս 30,2015 12:00

Ատամնացավը մեղմելու համար ժողովրդական բժշկությունը բազում դեղամիջոցներ է առաջարկում: Դրանցից մի քանիսը ունեն հետեւյալ բաղադրատոմսերը՝ եռացնել եղեսպակի տերեւները եւ գոլ եփուկով ողողել բերանը: Ողողելու ընթացքում աշխատել գոլ եփուկը հեռու պահել ցավոտ ատամից: Բուժման այս գործողությունը կրկնել կես ժամ՝ 3-4 անգամ:

Մեկ այլ միջոց. վերցնել մի փոքր կտոր խոզի ճարպ, դնել ցավոտ ատամի վրա՝ այտի եւ լնդի միջեւ: 15-20 րոպե հետո ցավը կանհետանա:

Ցավոտ ատամի վրա կարող եք դնել եզան լեզվի արմատը եւ պահել մոտ կես ժամ, որից հետո ցավը կդադարի:

Գոյություն ունի ատամնացավն անցկացնելու մեկ այլ բուժամիջոց եւս: Մանր կտրատած սխտորը դնել ցավոտ ատամի հակառակ կողմի վրա գտնվող ձեռքի զարկերակի վրա եւ վիրակապով փաթաթել: Ձեռքի եւ սխտորի միջեւ անհրաժեշտ է դնել անձեռոցիկ կամ թանզիֆ: Որքան էլ զարմանալի է, այն օգնում է մեղմել ատամնացավը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031