Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանին տեղափոխեցին հիվանդանոց

Հուլիս 29,2015 22:55

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրան մոտեցել է Շտապ օգնության ծառայությունը եւ տրամադրել առաջին բուժօգնությունը: Դավիթ Սանասարյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին:

Դավիթ Սանասարյանը նշել է, որ ցավեր ունի ողնաշարի հատվածում: Մինչ Շտապ օգնության գալը նա պառկել էր հրապարակին հարակից խոտածածկ տարածքում:

Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին Դավիթ Սանասարյանը մի շարք բողոքի ակցիաներ է կատարել, որոնցից մեկի ընթացքում ոստիկանները իրեն ձեռքերից եւ ոտքերից բռնած տեղափոխելիս ողնաշարի վրա բաց են թողել ներքեւ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031