Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը՝ Սանասարյանին. «Ուզում եք անդամագրվել, հա՞ Հանրապետական կուսակցությանը» (Տեսանյութ)

Հուլիս 29,2015 22:40

ՀՀԿ գրասենյակի մոտ իր բողոքի ակցիան իրականացնելուց հետո Դավիթ Սանասարյանը գնաց հետ՝ Հանրապետության հրապարակ: Այնտեղ իրեն մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Ուզում եք անդամագրվեք, հա՞ Հանրապետական կուսակցությանը»:

«Բացե՛ք, ես կմտնեմ»,- ասաց Սանասարյանը: «Ես կմիջնորդեմ»,- պատասխանեց Օսիպյանը: «Ես կխնդրեմ չշարունակեք խեղկատակ Մովսիսյանի արածը: Նա ծաղրում է քաղաքացուն, նա միմոս է»,- ասաց Սանասարյանը: Վալերի Օսիպյանը վստահեցրեց, թե ոչ ոք ցուցարարներին չի ծաղրել. «Ինչի՞ եք դուք վիրավորում, չի՛ կարելի այդպես»

Վալերի Օսիպյանը ասաց, որ չի լսել, թե փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ինչ է ասել: Դավիթ Սանասարյանը հետաքրքրեց, թե ինչո՞ւ իրեն թույլ չեն տվել կանգնել ՀՀԿ գրասենյակի դիմաց, փոխոստիկանապետը պատասխանեց, որ Սանասարյանը մուտքն է փակել:

«Պարոն Օսիպյա՛ն, Դուք պոզիտիվ պարտականությունը կատարում եք, երբ որ Ձեզ պետք է: Երբ որ քաղաքացուն հայհոյում են՝ գիշերվա դեպքը, Դուք ասում եք՝ թո՛ղ դիմում գրեն մենք կզբաղվենք, ինչի՞ համար»,- հետաքրքրվեց Սանասարյանը: «Ես հրավիրեցի, Դուք չեկաք»,- պատասխանեց Օսիպյանը: «Ինչի՞ ես պետք է գամ, ոստիկանի աչքի առաջ է, ոստիկանը չի՞ կարողանում»,- ասաց Սանասարյանը: «Ձեր պահվածքը ոչ ադեկվատ է»,- հայտարարեց փոխոստիկանապետը: «Պարոն Օսիպյա՛ն, հենց տեսնում եք, որ չեք կարողանում շարունակել ասում եք՝ Ձեր պահվածքը ոչ ադեկվատ է»,- նկատեց Սանասարյանը:

Վալերի Օսիպյանը բորբոքվեց, նա ասաց, որ հայհոյանքը ապաքրեականացված է. «Մովսիսյանին կանչե՛ք, սեռական բնույթի հայհոյանք եմ տալիս, կանչե՛ք»,- ասաց Սանասարյանը: «Մենք էլ Ձեզ պատասխանատվության կենթարկենք»,- պատասխանեց Օսիպյանը: Նա հավելեց, որ Մովսիսյանից համապատասխան դիմում կընդունեն եւ Սանասարյանին պատասխանատվության կենթարկեն:

«Եթե այդ արարքի մեջ լիներ Ձեր կյանքին, առողջությանը վտանգավոր որեւէ ոտնձգություն, քրեական օրենսգրքի որեւէ հոդվածին առնչվեր, իմացե՛ք առանց Ձեզ կամ որեւէ մեկի ոստիկանությունը կմիջամտեր»,- հայտարարեց փոխոստիկանապետը: Ի պատասխան Դավիթ Սանասարյանն ասաց, որ քիչ առաջ, երբ ոստիկանները իրեն ձեռքերից եւ ոտքերից բռնած տեղափոխում էին, ողնաշարի վրա բաց թողեցին ներքեւ: Մի քաղաքացի էլ հավելեց, որ ոստիկանները հարվածել են Դավիթ Սանասարյանի գլխին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031