Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» էպոսը պատմվեց գլաններով ու Էրզրումի բարբառով. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 29,2015 22:22

Հուլիսի 29-ին Անտիկյան ցուցասրահի նախաձեռնությամբ «Ժան Պոլ Էքզիստեցիալ» սրճարանում ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը ներկայացրեց իր «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը: Նա Էրզրումի հյութեղ բարբառով եւ Գյումրիի գունեղ խոսվածքով յուրովի վերապատմեց «Սասնա ծռեր» էպոսը:

IMG_7061 IMG_7065 IMG_7066 IMG_7067 IMG_7069 IMG_7070

Արվեստագետն այս նախագիծը սկսել է երեք տարի առաջ, այն  խոսքի եւ պատկերի միաժամանակյա համադրություն է, մի բան, որ արդեն կար նրա նախորդ  նախագծերում: Արարատ Սարգսյանը փաստեց, որ էպոսի 75 պատումերի փոխարեն, որոնք ամփոփված են  Աբեղյանի կազմած 5 հատորներում, ժամանակին՝ Ստալինյան տարիներին համահավաք է մատուցվել մարդկանց.

«Էպոսի պատումների մեջ շատ հետաքրքիր թափառող սյուժեներից կազմված մեր ազգին բնորոշ բաներ գտա եւ ցանկացա դա պատմել, բայց չէր կարող պատմել Սասնո կամ Մշո բարբառով, ուստի սկսեցի պատմել իմ մանկության բարբառով՝ Էրզրումի բարբառով՝ Գյումրիի խոսվածքով: Ի դեպ, մինչեւ 50-ականները ասածներ գոյություն ունեին Հայաստանում, նրանք շրջում էին գյուղից գյուղ, պատմում մարդկանց,  ինտերնետ ու հեռուստատեսություն էլ չկար, եւ մարդկանց համար ամենամեծ ուրախությունն էր նրանց հանդիպելը: Ասածները ընտրված մարդիկ էին, ամեն ոք չէր կարող այդ գործով զբաղվել, նրանք մեծ ներդրում ունեցան մեր բանավոր մշակույթ փոխանցելու գործում, որովհետեւ «Սասունցի Դավիթ» համահավաքը գրվել է 100 տարի առաջ, մինչդեռ էպոսը պատմվել է հազարամյակներ»:

Հեղինակը   եռալեզու պատկերագիր է տպագրել (հայերեն (էրզրումի բարբառով), անգլերեն և գերմաներեն): Նա օգտվում  է կլոր գլաններից, որոնցից կարելի է հանդիպել Հայաստանի պատմության թանգարանում:

Հավելենք, որ «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումը ներկայացվել է նաեւ Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիենալեում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031