Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդություն էր սկսել: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը շարժվեց դեպի Տիգրան Մեծի պողոտա եւ Վազգեն Սարգսյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում ձեւացրեց, թե վազում է դեպի գորգը: Մի խումբ ոստիկանները վազեցին նրա հետեւից, իսկ նա շարունակեց իր ճանապարհը դեպի Տիգրան Մեծ պողոտա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տիգրան Մեծի պողոտայից սկզբնամասի անցումն անցնելիս նա սկսեց հոծ գծով քայլել: Ոստիկանները կրկին նրան մայթ տեղափոխեցին: Դավիթ Սանասարյանը իր ճանապարհը շարունակեց Տիգրան Մեծ պողոտայով, այնուհետեւ անցավ մայթը եւ շրջվեց, սկսեց քայլել, այնուհետեւ նաեւ վազել դեպի ՀՀԿ գրասենյակ: Նա հասցրեց նստել ՀՀԿ գրասենյակի աստիճանին, սակայն ոստիկաններն այնտեղից հեռացրեցին նրան: Ոստիկաններից մեկը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց՝ «Կարո՞ղ ա ուզում եք անդամագրվել»:
Կարդացեք նաև
«Այո՛, ուզում եմ, բացե՛ք մտնեմ»,- պատասխանեց Սանասարյանը: «Աշխատանքային ժամն ավարտվել է»,- ասաց ոստիկանը: «Բա ինչո՞ւ եք հարցնում, ձեռք եք առնո՞ւմ, գնացեք Ձեր ոստիկաններին ձեռք առեք»: Մեկ այլ ոստիկան ասաց՝ «Ոչ ոք ձեռք չի առնում»: «Ձեռք առնելու համար են լեյտենանտ տվել: Արժանիքներդ կորցրել եք լրիվ, դուք Հայաստանի Հանրապետության ոստիկանները չեք, դուք Հայաստանի հանցագործների կուսակցության ոստիկաններն եք: Որեւիցե տեղ գրված չէ, որ իրավունք չունեմ նստել այ այստեղ պետական մարմին չի, բան չի, որ 50 մետր հեռու եմ, իսկ դուք հիմա խախտում եք անում: Դուք այստեղ պաշտպանում եք Շմայսին, Լֆիկին եւ մյուսներին ու վերջում էլ Սերժին»,- շարունակեց Սանասարյանը
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ