Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստանը» նախաձեռնությունը լարված իրավիճակ էր ստեղծել: Նախ նախաձեռնության անդամները ճեղքեցին ոստիկանական շղթան՝ վազելով գնացին դեպի Հանրապետության հրապարակի գորգը եւ նստեցին:
Ոստիկանները նրանց ձեռքերից եւ ոտքերից բռնած հանեցին գորգից եւ տեղափոխեցին մայթ: Ականատեսները բողոքեցին, որ տեղափոխելուց ոստիկանները հարվածել են Դավիթ Սանասարյանի գլխին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Այնուհետեւ նախաձեռնության անդամները կանգնեցին հետիոտների անցումում, իսկ երբ ոստիկանները ցանկացան շղթա կազմած հրել, Դավիթ Սանասարյանն ասաց՝ գնացին:
Հաջորդ անգամ, արդեն ցուցարարները նստեցին անցումին ոստիկանները նրանց գրկած տարան դեպի մայթ: Դա մի քանի անգամ կրկնվեց: Այդ ընթացքում փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ցուցարարներին խեղկատակ անվանեց, իսկ իրենց գործողությունները՝ խեղկատակային, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Դուք թույլ եք տալիս ասել՝ խեղկատակայինը Ձերն է»:
Կարեն Մովսիսյանը Դավիթ Սանասարյանին հորդորեց ձայնը չբարձրացնել. «Կուրսերդ լավ չես անցել, Դավի՛թ»:
«Ով քաղաքացուն ասի խեղկատակ, խեղկատակն իրենց պետերն են»,- բացականչեց Դավիթ Սանասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ