Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկիր ներկրված այն ապրանքների ոչնչացման մասին, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ: Այս մասին հաղորդել է «Известия»-ն:
«Սահմանել, որ ՌԴ տարածք ներմուծված գյուղատնտեսական արտադրանքը, հումքը եւ սննդամթերքը, որոնք ներկրվել են ռուսական իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ ընդունած կամ այդ պատժամիջոցները պաշտպանող պետությունից, ենթակա են ոչնչացման սկսած 2015 թվականի օգոստոսի 6-ից»,- նշված է Պուտինի հրամանագրում:
Հրամանագիրը չի գործում ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով ներմուծված ապրանքների նկատմամբ: Պուտինը նաեւ կառավարությանը հրահանգել է սահմանել ապրանքների ոչնչացման կարգը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ