Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ shamshyan.com-ի կայքում