Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրրերան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ անվայել վարքագծի համար: ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությունում հաղթած թիմի մարզիչը Ֆիլադելֆիայի օդանավակայնում հարձակվել էր TV Azteca-ի լրագրող Քրիստիան Մարտինոլիի վրա եւ մի քանի հարված հասցրել: Ճիշտ է, նա այնուհետեւ ներողություն էր խնդրել արարքի համար, բայց դա նրան չօգնեց:
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դեչիո դե Մարիան հայտարարել է հավաքականի դյուրաբորբոք մարզչի հետ պայմանագիրը խզելու մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՛ Getty Images-ի