Ռուսական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն են տարածել, թե Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել Դաղստանի կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Սագիդ Մուրթազալիեւի (նկարում) նկատմամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Սիդնեյի օլիմպիական չեմպիոնը ու եւս մի քանի հոգի կասկածվում են ահաբեկչություններ ֆինանսավորելու եւ սկանդալային սպանությունների մասնակից լինելու մեջ:
Այս տեղեկատվությունից հետո Հայաստանում որոշ կասկածներ առաջացան, որ Սագիդ Մուրթազալիեւը ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւի եղբայրն է: Aravot.am-ը հետաքրքրվեց եւ տեղեկացավ, որ նրանք ընդամենը ազգանվանակիցներ են, թեեւ երկուսն էլ Դաղստանից են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ