Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձորում արտահերթով նոր ավագանի կընտրվի

Հուլիս 29,2015 18:30

Աղավնաձորի ընտրությունների համար` 1 միլիոն 123.4 հազար դրամ

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի ընտրված ավագանու հինգ անդամներից երեքը դադարեցրել են լիազորությունները, ինչի հետեւանքով կառավարությունը որոշել է այս գյուղում ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպել` պատճառաբանելով, որ ավագանու երկու անդամով անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից: Արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվա հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը` գյուղական համայնքի ընտրատարածքում: Այդ նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից ֆիննախը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին  կհատկացնի 1 միլիոն 123.4 հազար դրամ:

Նոր ընտրություններով պայմանավորված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու մյուս` երկու անդամները, նույնպես կդադարեցնեն իրենց լիազորությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031